Տպել
02.12.2021
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության անցկացման  միջազգային ինստիտուտի (INTERNATIONAL IDEA) ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է համագործակցությունը միջազգային փորձագետների եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ:

«Դուք այցելել եք Հայաստան մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը փորձում է հաղթահարել պատերազմի հետեւանքները եւ արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ տարբեր ուղղություններով ծրագրերի ղեկավար Նանա Կալանդաձեն տեղեկացրել է` կազմակերպությունը ժողովրդավարական եւ ընտրական գործընթացների աջակցության ինստիտուտ է, որի հիմնական նպատակը սահմանադրական բարեփոխումների գործընթացին օժանդակելն է:

Ի պատասխան հյուրերի հարցադրմանը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների հիմնահարցը մշտապես եղել է Հայաստանի խորհրդարանի եւ այլ պետական մարմինների օրակարգում:

«Մենք կարեւորել ենք ու շարունակում ենք կարեւորել սահմանադրական փոփոխությունների հարցով համապատասխան հանձնաժողովների գործունեությունը»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նրա` պատերազմից հետո ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտություն է առաջացել կրկին անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների հարցին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...