National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.12.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ԵՏՄ համաձայնագրին
1 / 6

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ի նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականին: Փաստաթղթով սահմանվում է միության շրջանակում արտադրանքի միասնական ցանկում չընդգրկված արտադրատեսակների շրջանառության կարգը, որի նկատմամբ սահմանվում են պարտադիր պահանջներ: Սահմանվում է նաեւ միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի շրջանառության կարգը, որի վերաբերյալ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել Միության տեխնիկական կանոնակարգերը: Նշվել է, որ միասնական ցանկում ընդգրկված է 67 ապրանքախումբ:

Համաձայնագրով չեն կարգավորվում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի, պաշտպանության եւ անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի. դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումները:

Նախարարի առաջարկով համաձայնագրի բովանդակային մասը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը: Նա տեղեկացրել է, որ համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա: Համաձայնագրում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց կողմից, որոնք գրանցված են որպես անհատ ձեռնարկատերեր, նրանց լիազոր ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց, ներմուծողների եւ վաճառողների կողմից, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրությունը եւ իրացումը դրա կյանքի ցիկլի բոլոր փուլերում՝ (արտադրություն, շինարարություն, մոնտաժում, կարգաբերում, շահագործում, պահպանում)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Նշվել է նաեւ, որ համաձայնագրով սահմանվում է ապրանքների հետկանչման մեխանիզմը:

Միության շրջանակներում վտանգավոր արտադրանքի շրջանառության եւ շրջանառության համար պատասխանատվությունը կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Անդամ պետությունների միջեւ համաձայնագրի կիրառման եւ մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված կարգով: Համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ անդամ պետություններից լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի ենթադրում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:


06.12.2021
24 հարց` դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ...

06.12.2021
Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  դեկտեմբերի 6-ի հերթական նիստում  ընդգրկված էր  ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի  հայտարարության նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաշվի առնելո...

06.12.2021
Սահմանամերձ գյուղերի եւ արցախահայ երեխաների նկարների ցուցահանդես Ազգային ժողովում
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանի նախաձեռնությամբ կկայանա ցուցահանդես: Կներկայացվեն սահմանամերձ գյուղերի եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա կլինեն պատգամավորներ, ԱԺ աշխատակ...

06.12.2021
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

06.12.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS