Տպել
06.12.2021
Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ
1 / 7

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  դեկտեմբերի 6-ի հերթական նիստում  ընդգրկված էր  ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի  հայտարարության նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ, հեղինակներին առաջարկել է նախագծի քննարկումն անցկացնել փակ ձեւաչափով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ խմբակցությունը դեմ է հայտարարության նախագիծը փակ ձեւաչափով քննարկելու առաջարկին:

Քվեարկության արդյունքում  որոշվել է նախագծի քննարկումն անցկացնել  փակ ձեւաչափով:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ  ստեղծելու  առաջարկին: Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ Չեռնոգորիայի խորհրդարանում դեռեւս ամռանը նախաձեռնվել է Չեռնոգորիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորման գործընթաց:


06.12.2021
24 հարց` դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ...

06.12.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ԵՏՄ համաձայնագրին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ի նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյ...

06.12.2021
Սահմանամերձ գյուղերի եւ արցախահայ երեխաների նկարների ցուցահանդես Ազգային ժողովում
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանի նախաձեռնությամբ կկայանա ցուցահանդես: Կներկայացվեն սահմանամերձ գյուղերի եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա կլինեն պատգամավորներ, ԱԺ աշխատակ...

06.12.2021
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

06.12.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...