Տպել
06.12.2021
Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ
1 / 7

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  դեկտեմբերի 6-ի հերթական նիստում  ընդգրկված էր  ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի  հայտարարության նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ, հեղինակներին առաջարկել է նախագծի քննարկումն անցկացնել փակ ձեւաչափով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ խմբակցությունը դեմ է հայտարարության նախագիծը փակ ձեւաչափով քննարկելու առաջարկին:

Քվեարկության արդյունքում  որոշվել է նախագծի քննարկումն անցկացնել  փակ ձեւաչափով:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ  ստեղծելու  առաջարկին: Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ Չեռնոգորիայի խորհրդարանում դեռեւս ամռանը նախաձեռնվել է Չեռնոգորիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորման գործընթաց: