Դեկտեմբերի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 75 հիմնական դպրոցի եւ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այնուհետեւ հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանի, Ալխաս Ղազարյանի, Սոնա Ղազարյանի, Ալեքսեյ Սանդիկովի, Մարիամ Պողոսյանի եւ Մաթեւոս Ասատրյանի հետ:
Պատգամավորները, կարեւորելով աշակերտների հետ հանդիպումը, ներկայացրել են օրենսդիր մարմնի աշխատանքը, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերի:
Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին մասնավորապես անհանգստացրել է գյուղում արվեստի դպրոց չունենալու հանգամանքը, ինչին ի պատասխան Մաթեւոս Ասատրյանը վստահեցրել է, որ գործընթացը սկսված է եւ արդեն եկող տարի խնդիրը կստանա համապատասխան լուծում:
Երեւանի համար 75 հիմնական դպրոցի աշակերտները, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել են հեռավար ուսուցման խնդիրներն ու հայտնել իրենց դժգոհությունը: Հետաքրքրվելով հատկապես կրթական ոլորտին վերաբերող նախաձեռնություններով՝ աշակերտներն առանձնացրել են դպրոցում ժամանակակակից սարքավորումներով գիտական լաբորատորիաներ ունենալու իրենց ցանկությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ընդգծել է, որ Կառավարության ծրագրում առաջնային տեղ ունի կրթական համակարգը եւ աշակերտներին մտահոգող հարցը եւս ներառված է: Նա հույս է հայտնել, որ մոտակա տարիներին դպրոցներում կլինեն ժամանակակակից սարքավորումներով գիտական լաբորատորիաներ, եւ աշակերտները հնարավորություն կունենան ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլեւ դրանք կկիրառեն գործնականում:
Աշակերտներն ու ուսուցիչները եղել են նաեւ ԱԺ թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, իսկ գրադարանում՝ հարուստ գրականությանը: Հյուրերի այցը խորհրդարան եզրափակվել է ավանդական լուսանկարով:
24 հարց` դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ...
Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում ընդգրկված էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաշվի առնելո...
ԱԺ մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել ԵՏՄ համաձայնագրին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ի նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյ...
Սահմանամերձ գյուղերի եւ արցախահայ երեխաների նկարների ցուցահանդես Ազգային ժողովում
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանի նախաձեռնությամբ կկայանա ցուցահանդես: Կներկայացվեն սահմանամերձ գյուղերի եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա կլինեն պատգամավորներ, ԱԺ աշխատակ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...