Տպել
06.12.2021
24 հարց` դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1 / 11

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ 90 րոպե:

Դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 24 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի 006-Ա, հոկտեմբերի 4-ի 010-Ա , հոկտեմբերի 25-ի 018-Ա , 019-Ա եւ 020-Ա որոշումներում:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...