Տպել
14.12.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել նիստին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե խմբակցությունը սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Այս դեպքում այդ իրավունքն օրենքով կվերապահվի խորհրդարանական մեծամասնությանը, չնայած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու:

«Դա խոսում է այն մասին, որ մեր խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել եւ ակնկալում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ կորոշի եւ կներկայացնի հնարավոր տարբերակներ, հակառակ դեպքում կանոնակարգ օրենքը տալիս է իրավական լուծումներ,  այն է՝ իշխող խմբակցությունն ինքն է որոշելու՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,-նշել է հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու:

Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ձեռք բերել փոխհամաձայնություն՝ խնդրի լուծման համար, հակառակ դեպքում կլինի այլ լուծում, ինչն օրենքի պարտադրանքն է:


14.12.2021
ՀՀ ԱԺ նախագահը հուշամեդալով է պարգեւատրել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: 2021 թվականը Հանրային հեռուստաընկերության համար հոբելյանական է. Առաջին ալիքը նշում է հիմնադրման 65-ամյակը: Խորհրդարանի ղեկավարը, շն...

14.12.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավո...

14.12.2021
Իշխան Սաղաթելյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրենին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցու...

14.12.2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ խորհրդի անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ...

14.12.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.12.2021
Դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ այստեղ: ...