Տպել
14.12.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել նիստին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե խմբակցությունը սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Այս դեպքում այդ իրավունքն օրենքով կվերապահվի խորհրդարանական մեծամասնությանը, չնայած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու:

«Դա խոսում է այն մասին, որ մեր խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել եւ ակնկալում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ կորոշի եւ կներկայացնի հնարավոր տարբերակներ, հակառակ դեպքում կանոնակարգ օրենքը տալիս է իրավական լուծումներ,  այն է՝ իշխող խմբակցությունն ինքն է որոշելու՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,-նշել է հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու:

Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ձեռք բերել փոխհամաձայնություն՝ խնդրի լուծման համար, հակառակ դեպքում կլինի այլ լուծում, ինչն օրենքի պարտադրանքն է:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...