Տպել
20.12.2021
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը
1 / 13

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի մյուս երկրների վրա:

Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:
 


20.12.2021
Վահե Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, անդամներ Մխիթար Զաքարյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցե...

20.12.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,  հանձնաժողովի անդամներ  Գուրգեն Մելքոնյանը,  Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ Վահագն Ալեքսանյանը    դեկտեմբերի 20-ին հանդիպել են Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետ...

20.12.2021
Հայաստանը շարունակում է տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը. Գեւորգ Պապոյան
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը եւ խմբի անդամները դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է բար...

20.12.2021
Տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը
Դեկտեմբերի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը հրավիրած մամուլի ասուլիսում խոսել են երկրի ներքաղաքական խնդիրներից, հայ-թուրքական հարաբերություններից, գերիների վերադարձին, ՀՀ սահմանների անվտանգությանն առնչվող եւ այլ հարցերից: Աննա Գրիգորյանը փաստել է, որ...