Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համատեղ կազմակերպել էր «Օրենսդրական մոտարկման դրույթների տեսակները Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում» թեմայով սեմինար:
Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է նմանատիպ աշխատաժողովներ՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատակազմի մասնագիտական որակները:
Սեմինարի ընթացքում իրավական մոտարկման մեթոդաբանական հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացվել են նոր հմտություններ: Քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, անդրադարձ է եղել այլ երկրների օրենսդրական մոտարկման փորձին:
Սեմինարը վարել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական համակարգող, դոկտոր Աննա Խվորոստյանկինան:
Հիշեցնենք, որ օրենսդիր մարմինը Ժան Մոնե «Օրենսդրական մոտարկման լաբորատորիայի» հետ համագործակցում է արդեն երկու տարի: Համագործակցությունը լինելու է շարունակական:
Ալեն Սիմոնյանն ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ...
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները...
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի եւ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշա...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր, որը չի քննարկվել: Այս անգամ եւս ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր առաջադրել: Մշտական հանձնաժողովի նախագա...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...