Տպել
22.12.2021
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները
1 / 14

Դեկտեմբերի 21-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ պատգամավորներ Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում են ունեցել  իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, շենքերի եւ կառույցների մատչելիության` օրենքից բխող պահանջների իրականացման առկա հնարավորությունները եւ իրավակիրառ պրակտիկայում ծագող խնդիրները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի,  ՔՏՀԱ տեսչական մարմնի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:

Շահագրգիռ քննարկման ընթացքում շեշտադրվել է, որ օրենսդրական որոշ կարգավորումներ կամ բացեր սահմանափակում են ավարտական շինարարական ակտը ստորագրելուց հետո տվյալ օբյեկտում շինարարությանը վերաբերող ստուգումների իրականացումը, որի պատճառով մատչելիության պահանջի խախտումների դեպքերը դուրս են մնում վերահսկողությունից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քարտեզագրել առկա օրենսդրական եւ իրարավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում վերանայել դրանք` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական միջավայր ապահովելու նպատակով բարենպաստ իրավական դաշտի ձեւավորման համար: 


22.12.2021
Առաջարկվող լրացումները կնպաստեն օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին քննարկել է Կառավարության հեղինակած ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի ն...

22.12.2021
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...