ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առեւտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաեւ դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առեւտրաշրջանառության զարգացմանը համահունչ:
Հակոբ Արշակյանը կարեւորել է ապրանքների եւ ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաեւ տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «ՀայՓոստի» հետ համագործակցության զարգացումը:
Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզի» միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի եւ տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում:
«Վայլդբերիզ» ընկերությունն էլեկտրոնային առեւտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն առեւտրային գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրում:
Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ եւ համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության եւ «ՀայՓոստի» միջեւ:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար կառաջադրվեն Հակոբ Հակոբյանի եւ Արթուր Մանուկյանի թեկնածությունները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին հրավիրած արտահերթ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀԿ ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 24-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել «Կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ՀԿ անդամները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի գենդերային զգայունության վերաբերյալ արված հետազոտությ...
Աշխատանքային հանդիպմանը ներկայացվել է զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելը
Դեկտեմբերի 24-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ու նախարարության գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբաղվածության պետական ռազմավարությունն ու զբաղված...
Առցանց հանդիպում-քննարկմանն անդրադարձ է եղել աշխատանքի իրավունքի ոլորտում խորհրդարանական վերահսկողության լիտվական փորձին
Դեկտեմբերի 20-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ տեղի է ունեցել «Լիտվայի աշխատանքային օրենսգիրք. խորհրդարանական վերահսկողություն. Լիտվայի փորձ» թեմայով առցանց հանդիպում-քննարկումը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պա...