Տպել
27.12.2021
Առցանց հանդիպում-քննարկմանն անդրադարձ է եղել աշխատանքի իրավունքի ոլորտում խորհրդարանական վերահսկողության լիտվական փորձին
1 / 1

Դեկտեմբերի 20-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ տեղի է ունեցել «Լիտվայի աշխատանքային օրենսգիրք. խորհրդարանական վերահսկողություն. Լիտվայի փորձ» թեմայով առցանց հանդիպում-քննարկումը, որին մասնակցել են  ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները եւ Լիտվայի Սեյմի նախկին փոխխոսնակ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Ալգիրդաս Սիսասը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Լիտվայի ՄՀԻ գրասենյակի տնօրեն Մարկ Դիցեն, ՄՀԻ BEIPTI ծրագրի ղեկավար Ռիտե Վայչիուլիեն եւ ՀՀ ԱԺ աշխատանքի ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Բանախոս Ալգիրդաս Սիսասը ներկայացրել է աշխատանքի իրավունքի ոլորտում  պետական հսկողության, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության լիտվական փորձը: Անդրադարձ է  կատարվել COVID-19 համավարակով պայմանավորված աշխատանքային օրենսդրության փոփոխություններին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...