Տպել
14.01.2022
Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների
1 / 1

Հարգելի գործընկերներ,

ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ Ազգային ժողովի ընդունարանում (Բաղրամյան անցակետ) միայն հունվարի 17-ին` ժամը 09:30-18:00-ը:

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել (011) 513-210 կամ (011) 513-312 հեռախոսահամարներով:


14.01.2022
25 հարց` հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Հունվարի 14-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթակա...

14.01.2022
Քննարկվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությանը վերաբերող կարգավորումները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձեւաչափով աշխատանքային քննարկո...

14.01.2022
Խորհրդարանականների հարցերին պատասխանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 14-ին եւս գումարել է նիստ: 2020-ի ռազմական դրությամբ պայմանավորված գերատեսչությունը ինչպե՞ս եւ ի՞նչ ծրագրերի շրջանակում է ծախսել «Հայաստան» համահայ...

14.01.2022
Քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...