Տպել
14.01.2022
Քննարկվել են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեությանը վերաբերող կարգավորումները
1 / 12

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, տնտեսվարողների ու փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ ձեւաչափով աշխատանքային քննարկում՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագիծն առնչվում է սահմանափակման ենթակա ծառայությունների (գիշերային ակումբներ, կարաոկեներ եւ այլն) չափորոշիչներին:

Քննարկման ընթացքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործող կարգավորումների առաջարկ-հիմնավորումների վերաբերյալ ներկայացվել են  կարծիքներ, դիրքորոշումներ եւ առաջարկներ: