Հունվարի 17-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի եւ Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Լենա Նազարյանի ներկայացմամբ՝ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է գործընկեր Տաթեւիկ Գասպարյանի հետ հարյուրից ավելի զոհված զինծառայողների ընտանիքներ այցելությունների ժամանակ: Հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ժառանգության ընդունման հետ կապված խնդիրներ կան: Գործող օրենսդրությամբ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում: Սակայն, ըստ Լենա Նազարյանի, այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում եւ վեց ամսվա ընթացքում մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելը դառնում է շատ դժվար, քանի որ ժառանգություն ստացողը բաց է թողնում վեց ամսում ժառանգություն ստանալու համար նոտարին դիմելու հնարավորությունը: Այս խնդրին բախվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմում զոհված եւ տեւական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները: Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը: Կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը եւ կոչ արել կողմ քվեարկել: Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նախաձեռնության կարեւորությունն ու ընդունման հրատապությունը:
Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կապահովեն գործերի դատական քննության արդյունավետ իրականացում
Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջա...
Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է ստեղծել քաղաքացիական եւ վարչական պալատներ
Խորհրդարանը հունվարի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Հունվարի 17-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր...
Մասնավոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները եւս պետության կողմից կապահովվեն անվճար դասագրքերով
«Կրթության մասին» օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների ...
Լրացումներ «Կրթության մասին» օրենքում
Հունվարի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ...
Ազգային ժողով են այցելել Հրազդանի Լեւոն Խեչոյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
Հունվարի 17-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը կրկին բացել էր դռները: Օրվա հյուրերն էին Հրազդան քաղաքի Լեւոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են օրենսդրի աշխատանքին, եղել են խորհրդարանի թանգարանում եւ գրադարանում...
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ Վարդենիսի հատվածում ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը
Ազգային ժողովը հունվարի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ ձեւավորելով նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: ԱԺ «Հայաստան» խմբա...
Խորհրդարանն սկսել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը
Հունվարի 17-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ՀՀ Ազգային ժողովն սկսել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների...