National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.1.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.01.2022
Առաջարկվում են բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունն ապահովող նոր կարգավորումներ
1 / 21

Հունվարի 19-ի ԱԺ նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորումը համակարգի կարեւորագույն գործառույթներից է, որով լիազոր մարմինն ապահովում է բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունը, շարունակականությունը եւ անընդհատությունը: Նախաձեռնության համահեղինակը ներկայացրել է վիճակագրական տվյալներ. ՀՀ-ում բժիշկների թիվը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է` 10 հազար բնակչին բաժին է ընկնում 35 բժիշկ: Նրա դիտարկմամբ` մարզերում եւ Երեւանում բժիշկների անհամաչափ բաշխվածության խնդիր կա: Երեւանում 2020 թ. տվյալներով 10 հազար բնակչին բաժին է ընկնում 98 բժիշկ, իսկ մարզերում բժիշկների թվի զգալի պակաս կա: Միջին բուժաշխատողների կարիք կա ամբողջ հանրապետությունում:

Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը նպատակային ծրագրերի շրջանակում ընդունվում է միջին մասնագիտական կամ բարձրագույն բժշկական հաստատություն կամ անցնում է հետդիպլոմային ուսուցում, եւ պետությունը վճարում է նրանց կրթության համար, պարտավորվում ապահովել աշխատանքով, ապա այդ անձինք օրենքի շրջանակում լիազոր մարմնի նախանշած բժշկական հաստատությունում աշխատելու պարտավորություն են ստանձնելու: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ սոցիալական երաշխիքներ են նախատեսվում այն անձանց համար, որոնք պայմանագիր կկնքեն լիազոր մարմնի նախանշած բժշկական հաստատության հետ:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի ոլորտում առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, ավագ եւ միջին բուժաշխատողների պահանջարկի պլանավորման եւ պատրաստման միասնական, կանխատեսելի պետական քաղաքականություն ձեւավորելու անհրաժեշտությամբ:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հարակից զեկույցում նշել է, որ մարզերում բուժաշխատողների բավականաչափ թափուր հաստիքներ կան: Նրա խոսքով` ներկա պահին Կառավարությունն արդեն մի շարք ծրագրեր է իրականացնում: Առաջարկվող օրինագծի ընդունմամբ կընդլայնվի ծրագրերի շրջանակը, մարզային բուժօգնությունը կդառնա առավել հասանելի: Փոխնախարարի խոսքով՝ այս պահին միեւնույն ծառայությունների տրամադրման դեպքում աշխատավարձերի տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարց չի դիտարկվում, քննարկվում է սոցիալական երաշխիքների տրամադրման համակարգ ներդնելու խնդիրը:


19.01.2022
Քննարկվու՞մ է արդյոք տնտեսության հսկաների վերագործարկման հարցը. Սերգեյ Բագրատյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փաստել է, որ եթե լինի տրամաբանված  բիզնես մոդել եւ ներդրման առաջարկ, ապա Կառավարությունը կանի ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի:  Անդրադառնալով Նաիրիտ գործարանին` փոխվարչապետը նշել է, որ  այնտեղ  բիզնես մոդելը բավականին բարդ է: Մանրամասները` տեսանյութում: ...

19.01.2022
Գեղամ Մանուկյանի հարցը Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ
Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե ո՞վ է որոշում կայացրել Ռուբեն Ռուբինյանին նշանակել Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումն ինքն է կայացրել` ելնելով քաղաքական նպատակահարմա...

19.01.2022
Մենք ոչ մի միջանցքային տրամաբանության չենք համաձայնելու. ԱԳ նախարարը՝ Սոնա Ղազարյանին
Պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Անկարան որեւէ փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է կապել «այսպես կոչված» միջանցքային տրամաբանության հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մեր դիրքորոշումը վաղուց եւ բազմիցս ներկայացվել է: ...

19.01.2022
ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշեւիչի հայտարարության վերաբերյալ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի ՀՀ ԱԳ նախարարությունը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշեւիչի հայտարարության վերաբերյալ, որով վերջինս կոչ է արել չխոչընդոտել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների մոնիթորինգային այց...

19.01.2022
Տեղի է ունեցել է «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությունը
Հունվարի 19-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատակազմի եւ ՄՀԻ-ի հետ համատեղ խորհրդարանի աշխատակիցների համար Microsoft Office ծրագրային ապահովման ուսուցման «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» դասընթացների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղ...

19.01.2022
Մամիկոն Ասլանյանի՝ Վանաձորի ավագանու նիստին մասնակցելու հնարավորության մասին
Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Վանաձորի ավագանու առաջին նիստին մասնակցելու է կալանավորված եւ քրեկատարողական հիմնարկում գտնվող Մամիկոն Ասլանյանը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ կան կոնկրետ թույլտվության մեխանիզմներ, երբ անձը գտնվում է կալանքի տակ եւ իրավունք ուն...

19.01.2022
Տիգրան Աբրահամյանի հարցը Պաշտպանության նախարարին` երկու անհետացած զինծառայողների գործի մանրամասները բացահայտելու վերաբերյալ
Հունվարի 19-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը վերաբերում էր երկու զինծառայողների անհետացման հանգամանքներին: Պատգամավորը Պաշտպանության նախարարից հետաքրքրվել է թե արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր միջոցները գործի մանրամասնե...

19.01.2022
Գազի սակագնի վերաբերյալ հարց է ուղղել պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը
Ըստ պատգամավորի կանխատեսումների՝ առաջանցիկ գնաճի ֆոնին   սպասվում է գազի սակագնի բարձրացում: Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվել է՝ մեղմման ինչպիսի մեխանիզմներ են նախատեսվել հատկապես աղքատ խավի համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

19.01.2022
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում
Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է մեր արտաքին գերատեսչությունն պատրաստվում արձագանքել նախորդ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներին տրված ...

19.01.2022
Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է Կառավարությունն աջակցելու հացահատիկի մշակմամբ զբաղվողներին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է իրականացվող  գյուղատնտեսական քաղաքականությամբ, անդրադարձել պարարտանյութերի, սերմերի, դիզվառելիքի գների բարձրացմանը:  «Կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում աջակցել ոլորտին», -հարցրել է նա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ Կա...

19.01.2022
Հայկական կողմն առաջարկներ է ներկայացրել. Արարատ Միրզոյան
Հունվարի 19-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է հայկական կողմից Բաքվին ուղղված առաջարկներով, որի մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Արարատ Միրզոյան...

19.01.2022
Սյունիքի հյուրանոցներին կտրամադրվի 175 մլն դրամի չափով լրացուցիչ օժանդակություն. Վահան Քերոբյան
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզաբանում է խնդրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից առ այն, թե վերջին օրերին ինչպիսի փոխհատուցում եւ օգնություն է տրամադրվել Սյունիքի մարզի հյուրատներին ու հյուրանոցներին: Վահան Քերոբյանը նշել է, որ համավարակից եւ պատերազ...

19.01.2022
Առաջարկվում է լրացնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգում առկա բացը
Ազգային ժողովի հունվարի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի  հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը, որը...

19.01.2022
Հայտարարություն ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: ...

19.01.2022
Նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը
Հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու ...

19.01.2022
Փոխհատուցում կստանան կին, զավակներ եւ ծնողներ չունեցող զոհված զինծառայողների հարազատ եղբայրները, քույրերը, տատերը, պապերը
Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են հանդ...

19.01.2022
Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ նախագահի տեղակալ
ԱԺ հունվարի 19-ի նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության քվեարկության արդյունքները: ԿԲ նախագահի տեղակալի ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր: 65 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ նախագ...

19.01.2022
Իրավահավասար պայմաններ դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար
Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, եւ Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 19-ի նիստում: Հիմնական զեկուցող Նարեկ Զեյ...

19.01.2022
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում
ՀՀ  Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ  քննարկել է  ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քե...

19.01.2022
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր
Հունվարի 19-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ներկայացմամբ՝ ՀՀ հարկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS