Տպել
19.01.2022
Առաջարկվում է լրացնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգում առկա բացը
1 / 1

Ազգային ժողովի հունվարի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի  հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը, որը սահմանում է  ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրությունների կարգը, լրացնել նոր` 11.1-րդ մասով, ըստ որի, եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու: Լրացվում է նաեւ  հոդվածի 12-րդ մասը, համաձայն որի`  եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Վիլեն Գաբրիելյանը պարզաբանել է, որ  մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգում առկա օրենսդրական բացն ի հայտ է եկել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու գործընթացում: Խնդիրն այն է, որ հանձնաժողովը տեւական ժամանակ է` չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ:  Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում:

Ըստ հեղինակի` այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից ելույթում ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:

Նախագծի վերաբերյալ հնչել են իրարամերժ տեսակետներ: Ի տարբերություն նախագիծը պաշտպանող պատգամավորների, ընդդիմադիր խմբակցությունների մի խումբ պատգամավորներ դեմ են արտահայտվել առաջարկվող  կարգավորմանը` հորդորելով հետաձգել նախագծի քննարկումը կամ հարցը կարգավորել` հաշվի առնելով «Հայաստան» խմբակցության առաջարկները:

Եզրափակիչ ելույթում նախագծի հեղինակն անդրադարձել է հնչած տեսակետներին, գործընկերներին հորդորել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...