Տպել
19.01.2022
Սյունիքի հյուրանոցներին կտրամադրվի 175 մլն դրամի չափով լրացուցիչ օժանդակություն. Վահան Քերոբյան
1 / 2

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզաբանում է խնդրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից առ այն, թե վերջին օրերին ինչպիսի փոխհատուցում եւ օգնություն է տրամադրվել Սյունիքի մարզի հյուրատներին ու հյուրանոցներին:

Վահան Քերոբյանը նշել է, որ համավարակից եւ պատերազմի շոկերից հատկապես տուժել են Սյունիքի մարզի հյուրանոցները: Այնտեղ զբաղվածությունը եւս բավարար չի եղել: Կառավարությունը որոշել է լրացուցիչ օժանդակություն տրամադրել Սյունիքի հյուրանոցներին՝ 175 մլն դրամի չափով: