Տպել
19.01.2022
Տիգրան Աբրահամյանի հարցը Պաշտպանության նախարարին` երկու անհետացած զինծառայողների գործի մանրամասները բացահայտելու վերաբերյալ
1 / 1

Հունվարի 19-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը վերաբերում էր երկու զինծառայողների անհետացման հանգամանքներին: Պատգամավորը Պաշտպանության նախարարից հետաքրքրվել է թե արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր միջոցները գործի մանրամասները բացահայտելու եւ զինծառայողներին հայտնաբերելու համար:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բոլոր գործերը քննվում են Քննչական կոմիտեում: Նախարարն ընդգծել է, որ ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու նոր մանրամասներ հայտնել չի կարող: Նա ավելացրել է, որ տեղեկատվություն կարող է տրամադրել պատգամավորի հետ հանդիպման ժամանակ:
 
Մանրամասները՝ տեսանյութում: