Տպել
25.01.2022
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը
1 / 2

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հունվարի 25-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է civic.am լրատվական կայքի թղթակցի` բանակի բարեփոխումներին վերաբերող հարցադրմանը եւ ներկայացրել իր տեսլականն այդ հարցում:

«Զինված ուժերի արդիականացումն ու վերականգնումն այլընտրանք չունեն»,- ասել է պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` ունենք զինված ուժերի բարեփոխումների խնդիր, սակայն իշխանությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում այդ բարեփոխումների իրականացման համար: