Տպել
25.01.2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պահին չունի Հանրապետության նախագահի թեկնածու
1 / 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հունվարի 25-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսել է իրենց խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին:

«Այս իրավիճակում բնական է, որ մեր խմբակցությունը եւ մեր խմբակցությունը ներկայացնող ուժերն առաջին  հերթին պետք է այդ քննարկումը տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ` հասկանալու նպատակահարմարությունը թեկնածու առաջադրելու եւ, բնականաբար, դիրքորոշումն իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ»,- ասել է Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով` այս պահին չկան հաստատված թեկնածուներ եւ դիրքորոշում առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ: Այս առնչությամբ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ: Լրագրողի հարցին ի պատասխան` պատգամավորը բացառել է իշխանության թեկնածուին աջակցելը:
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...