National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.1.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Հունվարի 24-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքներն անցկացվել են անմիջական մասնակցության եւ առցանց  ձեւաչափով՝ ներառելով ելույթներ, քննարկումներ եւ բանավեճեր:

Նստաշրջանի բացմանը Վեհաժողովի նախագահ է ընտրվել Թինի Կոքսը:

ՀՀ ԱԺ նախագահը, սկսելով «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» առցանց ելույթը, շնորհավորել է Վեհաժողովի նորընտիր նախագահին:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում ժողովրդավարական զարգացումների առաջընթացի դրական գնահատականը: Նա շեշտել է, որ Հայաստանն առաջնահերթ է համարում  ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության զարգացումը, մարդու իրավունքների առաջխաղացումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ  վերջին երեք տարիներին երկու անգամ Հայաստանը վերահաստատել  է ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հանձնառությունը՝ 2018 թվականին ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով եւ 2021 թվականին ավերիչ 44-օրյա պատերազմից հետո: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանն անցել է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վճռորոշ փորձության միջով՝ հաջողությամբ իրականացնելով 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները:

ԱԺ նախագահը Վեհաժողովի բարձր ամբիոնից խոսել է Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանրագույն հետեւանքների մասին: Նրա խոսքով՝ ամենամեծ մարտահրավերը մնում է մեր երկրի  անվտանգությունը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը եւ մեր ժողովրդավարական նվաճումները մշտական սպառնալիքի տակ են եղել սկսած 2020 թվականի սեպտեմբերից: Խորհրդարանի ղեկավարն ասել է, որ միայն խաղաղությունը կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն եւ կայունություն, որի վերջնական իրագործումը կախված է նաեւ տարածաշրջանի այլ երկրներից, եվրոպական հաստատությունների տրամադրած աջակցությունից: Այս համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը՝ հաստատելով, որ պետք է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ երկարաժամկետ հանգուցալուծման, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ այլ պատանդների ապահով վերադարձն իրականացնելով:

Ալեն Սիմոնյանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ շարունակում են իրականացվել բարեփոխումներ՝ ուղղված ընտրական գործընթացի ամրապնդմանը: Մեկնարկել է քննարկումների նոր փուլ՝ նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակում:

Ելույթում ծավալուն անդրադարձ է եղել նաեւ դատական իշխանությունների բարեփոխմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը:

Հունվարի 27-ի նիստի օրակարգում են եղել «Անվտանգության վերջին մարտահրավերները Եվրոպայում. որն է Եվրոպայի խորհրդի դերը» խորագրով մի շարք  քննարկումներ: Առցանց տիրույթում գործընկերներն անդրադարձել են ճգնաժամի ընթացքում զանգվածային լրատվության միջոցների դերին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ համավարակին առնչվող օրակարգային հարցերի:
 
Ելույթի անգլերեն տարբերակը՝ կից տեսանյութում: