Տպել
28.01.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1 / 14

Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված  քաջորդիների հիշատակին:

Նրանք ծաղիկներ են  խոնարհել արցախյան գոյամարտի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի,  Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 Հավերժ փառք եւ խոնարհում մեր նահահատակների հիշատակին, ուժ եւ զորություն Հայոց բանակին: