Տպել
01.02.2006
Սեմինար-դասընթաց խորհրդարանում

Փետրվարի 1-ին ԱԺ կադրերի կառավարման վարչությունը Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագրի հետ համատեղ ԱԺ աշխատակազմի նոր աշխատակիցների համար կազմակերպել էր սեմինար-դասընթաց, որի նպատակն էր ակտիվացնել աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ փոխադարձ համագործակցությունը, խորացնել ԱԺ-ի եւ աշխատակազմի համատեղ գործունեությունը եւ ներքին ընթացակարգերի իմացությունը, ընդլայնել տեղեկատվական ռեսուրսներից եւ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները եւ հմտությունները, խորացնել ԱԺ աշխատակազմում պետական ծառայության հիմունքների վերաբերյալ գիտելիքները:  Քննարկվեցին պետական ծառայողների վերապատրաստման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրադարանային ծառայության, ԱԺ կանոնակարգին առընչվող խնդիրներ:


01.02.2006
Հայագիտական առարկաների դասավանդման խնդիրը մտահոգում է խորհրդարանականներին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Լեւոն Մկրտչյանի, Արմեն Ռուստամյանի,  Գալուստ Սահակյանի, Վահան Հովհաննիսյանի, Ռուդիկ Հովսեփյանի,  Գրիգոր Ղոնջեյանի, Վահրամ Բաղդասարյանի, Ալվարդ Պետրոսյանի, Ոստ...