National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
03.02.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Փետրվարի 3-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ըստ զեկուցողի` ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի` պայմանավորված է սպառողների իրավունքները պաշտպանելու եւ բնակչությանը որակյալ բժշկական օգնություն եւ սպասարկում ապահովելու անհրաժեշտությունից: Բանախոսը տեղեկացրեց, որ զանգվածային լրատվամիջոցներով եւգովազդային վահանակների միջոցով հաճախ գովազդվում են համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ, հեքիմներ, բժշկական կրթություն չունեցող անձինք, լրատվամիջոցներով գովազդվում են դեղեր, որոնց գովազդը, համաձայն օրենքի, արգելված է: Նշված վիճակը շտկելու նպատակով մշակվել է ներկայացված օրենքի նախագիծը, ըստ որի` գովազդի վրա պարտադիր պետք է նշվեն համապատասխանաբար լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության, դեղի գրանցման եւ լիցենզավորված սուբյեկտի գովազդի համարները, ինչով էլ կբացառվիչ լիցենզավորված սուբյեկտների եւ չգրանցված դեղերի գովազդը:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը կարեւորեց օրենքը, հեղինակի ուշադրությունը հրավիրեց նախագծում առկա տեխնիկական ու խմբագրական բնույթի մի քանի թերությունների վրա եւ առաջարկեց վերանայել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների կիրառմանմեխանիզմները եւ հարկ եղած դեպքում դրանք ավելի խստացնել:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ում , որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը , երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արմեն Դանիելյանը:

ԱԺ պատգամավորների հեղինակած «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցման ներկայացրեց ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը: Ըստ նրա` օրինագծում բազմազավակ մայրերի համար անհրաժեշտ է սահմանել սոցիալական երաշխիքներ եւ ամրագրել նյութական եւ բարոյական խրախուսման միջոցներ:

ՀՀ կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխ ություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Ըստ նրա` օրենքում գործածվող հասկացություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել միջազգաին չափանիշներին, մասնավորապես` ՄԱԿ-ի 1961թ.-ի թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի, ՄԱԿ-ի 1971թ.-ի հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի 1988թ. թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին կոնվենցիայի տերմինաբանությանը: Նշվեց, որ «թմրանյութ» հասկացությունն իր իմաստով նշանակում է միայն «քիմիական թմրաբեր նյութ», իսկ «թմրամիջոցն» ունի ավելի լայն իմաստ եւ նշանակում է ինչպես բնական եւ արհեստական թմրաբեր քիմիական նյութերը, այնպես էլ այդ նյութերը պարունակող դեղատեսակները, բույսերը եւ դրանցից ստացվող թմրաբեր միջոցները:

«Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց մշակույթի եւ երիտասարդության փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա նշեց, որ պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործառույթների մեջ են մտնում երիտասարդության դաստիարակության, կրթության, աշխատանքի, կենցաղի, զորակոչման եւ զինվորական ծառայության, ազատ ժամանակի կազմակերպման, առողջության պահպանման, երիտասարդության սոցիալական պաշտպանվածության, ստեղծագործական ներուժի բազմակողմանի զարգացման, երիտասարդության սոցիալական ադապտացիայի եւ հասարակության քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին գործուն մասնակցության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրները: Կարեւորելով պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում հասարակության եւ պետության փոխհարաբերությունները կարգավորող իրավական փաստաթղթի անհրաժեշտությունը` պարոն Պողոսյանը անհրաժեշտ է համարում «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունումը:

Հանձնաժողովում քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու Ա քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերի նախագծերում :

Հանձնաժողովը նաեւ քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որն առաջին ընթերցման ներկայացրեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Քննարկված օրինագծին հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն:

«Դեղերի մասին», «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին», «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով, «Շաքարախտի կանխարգելման եւ բուժման մասին», «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» օրինագծերը` 60 օրով, իսկ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթների մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը` 90 օրով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ, քննարկեց կառավարության ներկայացրած  «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, որոնք առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը: Նրա հավաստմամբ` օրինագծի ընդունման նպատակն է բարձրացնել հեղինակային իրավունքի պաշտպանությունը, հստակեցնել հեղինակի գույքային իրավունքների փոխանցման կարգը, ճարտարապետական շինության սեփականատեր-հեղինակ փոխհարաբերությունները: Պարոն Գեւորգյանը տեղեկացրեց, որ ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության 36 առաջարկ-դիտողությունները մանրամասն քննարկվել են:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա նշեց, որ հանրապետությունում տարեկան գրանցվող հրդեհները անվտանգության կանոնների խախտման հետեւանքեն: Փոխնախարարի հավաստմամբ` կիրառված տույժերը ազդեցություն չեն գործում, քանի որ տուգանքների չափերը ցածր են: Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել պետական հրդեհային տեսչության աշխատանքների արդյունավետությունը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագծերը առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարոն Սարգսյանի` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»օրենքի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կենտրոնական բանկը պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների եւ պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների չափը գերազանցող մասի դիմաց սահմանում է տոկոսադրույք եւ վճարում տոկոսներ, իսկ այս դեպքում տվյալ որոշումները անհրաժեշտ է ընդունել ներքին իրավական ակտերի տեսքով` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից: Կարեւորվեց նորմատիվ իրավական ակտերի հրապարակումը եւ հասարակական իրազեկումը:

ԱԺ պատգամավորների բացակայության հարցը ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի առաջարկով հանվեց օրակարգից:

Հանձնաժողովը երրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց «Հուղարկավորության կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին», իսկ երկրորդ ընթերցման ընթացակարգով` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 30 օրով հետաձգվեցին 5 օրինագծեր, նույնքան օրինագծեր էլ` 90 օրով:

Հանձնաժողովում քննարկված բոլոր օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու ԱԺ քառօրյա եւ մեծ օրակարգերի նախագծերում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահԱրմեն Ռուստամյանը, որոշվեց դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել2004 թվականի սեպտեմբերի 8-ին Երեւանում ստորագրված «ՀՀ եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության սկզբունքների եւ հիմունքների մասին» պայմանագիրը, 2004 թվականի նոյեմբերի 22-ին Երեւանում ստորագրված` ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության համաձայնագիրը, 2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր եւ հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին» համաձայնագիրը եւ 2005 թվականի մայիսի 11-ին ստորագրված` ՀՀ կառավարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով համաձայնագիրը, որոնք ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը:

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Միջկառավարական սուրհանդակային կապի մասին» համաձայնագիրը եւ 1997 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում ստորագրված «Միջկառավարական սուրհանդակային կապի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Քննարկվածպայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը քննարկեց «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների հանձնաժողովի եզրակացության նախագիծը:Երկարատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը միաձայնընդունեց ներկայացված եզրակացությունը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, հանձնաժողովը քննարկեց եւ որոշեցդրականեզրակացությամբ ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համարընդգրկել կառավարության հեղինակած «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մարտական խաչ շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,«Տիգրան Մեծ» շքանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Հանձնաժողովը քննարկեց 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Միջկառավարական սուրհանդակային կապի մասին» համաձայնագիրը, 1997 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում ստորագրված «Միջկառավարական սուրհանդակային կապի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը եւ 2005 թվականի մայիսի 11-ին ստորագրված` ՀՀ կառավարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով համաձայնագիրը , որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Ազգային ժողովի գարնանային` յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու ներկայացված օրինագծերը  քննարկվեցին ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում: Արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց  քննարկված 14  եւ 4 հարցերին` համապատասխանաբար  քառօրյա նիստերի եւ մեծ օրակարգերում    ընդգրկելու համար:

          Կենտրոնական բանկի ներկայացրած` «ՀՀ դրամավարկային քաղաքականության 2006 թ. ծրագիրը» լիագումար նիստում    պատգամավորները կլսեն  ի գիտություն: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ` 2006 թ. առանձնանալու  է գնաճի նպատակադրման քաղաքականության իրականացմամբ:  Նախկինում բանկն առաջնորդվում էր փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարությամբ: Այս տարվանից սկսած` ԿԲ-ն կկանխատեսի  սպասվող գնաճը, կգնահատի շեղումը նպատակային ցուցանիշից  եւ քայլեր կձեռնարկի  հնարավոր տարբերությունների վերացման ուղղությամբ` կիրառելով ծավալային կարգավորման տարրեր:  Փոխարենը երկրի գլխավոր դրամատունը չի սահմանի այլեւս  փողի զանգվածի նպատակային ցուցանիշ: Ըստ Տիգրան Սարգսյանի, նոր ռազմավարության հիմնական առավելությունը հայեցողականությունն է,  երբ  գնաճը պայմավորվում է ոչ միայն փողի զանգվածով,  այլ գործոնների լայն շրջանակով` ներառյալ ապագայի մասին  վերլուծութուններն ու դատողությունները: ԿԲ-ն ծրագրում է յուրաքանչյուր եռամսյակում հանդես գալ գնաճի կանխատեսված ցուցանիշի, ռազմավարության իրականացման ընթացքի մասին հաշվետվություններով` հասարակությանը ազդակներ հաղորդելով սպասվող  տատանումների վերաբերյալ: Գնաճի նպատակադրման քաղաքականության իրականացմամբ` դրամի փոխարժեքը ձեւավորվելու է շուկայում, ԿԲ-ն  փոխարժեքի կանխատեսումներ չի անելու: Խնդրի մասին խորհրդարանականները առավել մանրամասն քննարկումների առիթ առաջիկայում դեռ կունենան. ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, քառօրյային հաջորդող շաբաթվա ընթացքում գնաճը կլինի խորհրդարանական լսումների թեմա:     

          Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացման եւ փոփոխության առաջարկություն` շինարարության ընթացքում նախագծման կամ այլ նորմերի  խախտումների համար պատասխանատվությունը հստակեցնելու նպատակով:  Մասնավորապես նախատեսված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք` նախագծման, շինարարական արտադրության նորմերի եւ  ստանդարտների խախտման դեպքում: Սա` եթե շենքի ամրությանը, մարդկանց եւ շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում, եւ խախտումն էլ հանարավոր է վերացնել: Հակառակ պարագայում կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի  չափով եւ կզրկվեն լիցենզիայից:

          «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ  միջոցների արտադրության լիցենզիայի համար սահմանել տարեկան բազայինի 200-ապատիկի չափով պետական տուրք: Փոխարենը կառավարությունը մտադիր է հրաժարվել անասնաբուժական հսկողության կենդանիների,  անասնապահական մթերքի, կենդանիների կերերի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթի համար պետական տուրք  գանձելուց: 

          «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելով` գործադիրը նպատակ ունի  վերացնել պետական մենաշնորհը միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի օգտագործման բնագավառում: Նախատեսվում է, որ  մասնավոր սեփականություն  հանդիսանան միայն նոր կառուցվելիք տեղակայանքները,  իսկ միջուկային վառելիքը եւ ռադիոակտիվ թափոնները կշարունակեն  մնալ պետական սեփականություն:     

          «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը խորհրդարանականներին կառաջարկվի ընդունել երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, երկարատեւ քննարկումների արդյունքում, օրենսդիրը  եւ գործադիրը  հանգել են համաձայնության` հայտարարագրման ենթակա տարեկան եկամտի շեմը 5 մլն. դրամ սահմանելու վերաբերյալ: Այս շեմով չպայմանավորված` պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ պետական ծառայողները,  «Եկամտահարկի մասին» օրենքով սահմանված կարգով`  տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկ ական անձինք:  Վերջիններս, օրենքով սահմանված ղեկավար անձանց հետ  միասին, 2006 թ. համար հայտարարագրեր կներկայացնեն արդեն 2007-ին: Օրենքով նախատեսվող` ֆիզիկական մյուս անձինք հայտարարագիր կներկայացնեն 2008-ին` 2007 թ. համար:  

          Տարընթերցումներից խուսափելու եւ ավտոտրանսպորտային միջոցների   կայանման համար հաստատագրված վճարների հավաքագրումը հեշտացնելու նպատակով կառավարությունն առաջարկում է սահմանել, որ հաստատագրված վճարը տրվում է ոչ թե  կայանած միջոցների անտվանգությունն ապահովելու դիմաց, այլ պարզապես կայանումն ապահովելու համար: Այս մասին է փոփոխությունը  «Հաստատագրված վճարների մասին» օրենքում:    

         



03.02.2006
Ազգային ժողովում կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին զեկույցը
Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների`  մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված մարդու իրավունքների պաշտպանի 2005 թվականի գործունեության մասին զեկույցը Ազգային ժողովում քննարկելու մասին նամակի արձագանքի, տեղեկացնում ենք, որ. «Մարդու իրավունք...

03.02.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Փետրվարի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  ԱԺ երրորդ գումարման յոթերորդնստաշրջանի եւ  2006թ-ի փետրվարի 6-9-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերըը: ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստա...

03.02.2006
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիները» թեմայով 29-30.03.2005թ. խորհրդարանական լսումների եզրակացություն
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը եւ  հակամարտության կարգավորումը Հայաստանի եւ Ղարաբաղի, ինչպես նաեւ ամբողջ հայության անվտանգության պահանջներին եւ շահերին լիովին համահունչ  իրականացնելու համար անհրաժեշտ է պահպանել հայեցակարգված մոտեցում:Այդ մոտեցման հիմնատարրերը պետք է հստակ ներկայացնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am