Տպել
26.02.2022
Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում
1 / 1

Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը:
 
ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին հեռավար ձեւաչափով մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը:

«Տիկին նախագահ, ինչպես Դուք նշեցիք, մենք` խորհրդարանականներս, չենք կարող թերագնահատել ազատ մամուլի դերը` որպես արդարության եւ օրենքի գերակայության նախադրյալ:

Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո սկսված ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում մամուլի եւ լրատվության ազատության ապահովումը Հայաստանի բարեփոխումների օրակարգի առանցքային առաջնահերթություններից է:

Իհարկե, Covid 19 համաճարակը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նաեւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում, մարտահրավերներ ստեղծեցին խոսքի ազատության ապահովման, լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքի համար: Բայց ես պետք է խոստովանեմ, որ մենք կարողացել ենք հաղթահարել դժվարությունները եւ վերադարձել ենք բարեփոխումների մեր օրակարգին:

Մենք նպատակ ունենք ստեղծել գործիքակազմ ապատեղեկատվության եւ ատելության խոսքի դեմ պայքարի համար: Այս առումով կարեւոր է ընդգծել, որ Հայաստանում հանրակրթության բարեփոխումները եւ նոր ռազմավարությունը ավելի մեծ ուշադրություն է դարձնում մեդիագրագիտությանը` որպես երկարաժամկետ առաջնահերթություն: Մենք հասկանում ենք, որ մենք պետք է հավելյալ քայլեր գործադրենք լրագրողների վերապատրաստման եւ հեղինակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ինքնակարգավորման մեխանիզմների արդյունավետության բարձրացման եւ զանգվածային լրատվության միջոցների բեւեռացման դեմ պայքարի ուղղությամբ` լրատվամիջոցների թափանցիկության ապահովման միջոցով: Այս առումով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը` ներկայացնելով նոր օրենսդրական կարգավորումներ:

Իհարկե, երբ խոսքը վերաբերում է ԶԼՄ ոլորտում բարեփոխումներին, կարեւոր է, որ այս գործընթացը շատ ընդգրկուն եւ ներառական լինի: Եվ այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ խորհրդարանն ու կառավարությունը սերտորեն համագործակցում են Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, մեր քաղաքացիական հասարակության եւ, իհարկե, զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողների հետ: Կարեւոր է ոչ թե պարտադրել կանոններ, այլ ստեղծել միջավայր եւ արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի լրատվամիջոցները զարգանան եւ դառնան ավելի վստահելի եւ մրցունակ»,-նշել է պատգամավորը:
 
 


26.02.2022
Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի առցանց նիստի ընթացքում
Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի առցանց նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ նշել...

26.02.2022
Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում
Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին հեռավար ձեւաչափով մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը: Պատգամավորը ելույթ է ունեցել ԵԱՀԿ...

26.02.2022
Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն
Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ, Հոգեշնորհ Թովմա վարդա...