Տպել
10.03.2022
Քննարկվել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հարցը
1 / 13

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի` 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետեւանքով առաջացած խնդիրների եւ ԲՈւՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Վայոց ձորի մարզպետարանից, Եղեգնաձոր համայնքից, ՀՊՏՀ-ի դասախոսներ, նախկին եւ ներկա ուսանողներ:

Խոսելով Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման փաստի մասին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում վատ հետեւանք է ունենում մարզի բնակիչների համար:

ԲՈւՀ-ի հիմնադիր, առաջին տնօրեն Էդգար Ղազարյանը նշել է, որ մասնաճյուղն ի սկզբանե ստեղծվել է` ելնելով տարածքային համաչափ զարգացման, կրթության հասանելիության տրամաբանությունից:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 400-ից ավելի շրջանավարտների 90 տոկոսն արդեն մշտական աշխատանք ունի: Ստեղծված իրավիճակում Էդգար Ղազարյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել, մասնավորապես` մշակել զարգացման ծրագիր, ինչը կնպաստի մարզում ԲՈւՀ-ի մասնաճյուղի շարունակականության ապահովմանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է, որ համալսարանի գիտխորհրդի ընդունած որոշումով որեւէ ուսանողի շահ չի ոտնահարվել: Նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ` ընդգծելով, որ առկա բակալավրի պլանային տեղերի մոտավորապես 72 տոկոսն այդպես էլ չի համալրվել:

Պատգամավորները, մարզպետարանի ներկայացուցիչները, ուսանողները, շրջանավարտները ու ԲՈւՀ-ի դասախոսներն իրենց ելույթներում առաջարկել են  փնտրել հարցի համակարգային լուծում: Կարեւորվել է կրթական հաստատությունների մասնաճյուղերի գոյությունը մարզերում:

Ամփոփելով քննարկումը` Թագուհի Թովմասյանն առաջարկել է շահագրգիռ կողմին ներկայացնել ԲՈւՀ-ի մասնաճյուղի առողջացման իրատեսական ծրագիր եւ փորձել կարգավորել խնդիրը:
 


10.03.2022
Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների փորձագետները սեմինարներ են անցկացրել Ազգային ժողովի աշխատակազմի համար
Մարտի 9-ին եւ 10-ին Հունաստանի ու Իտալիայի խորհրդարանների փորձագետների խումբը սեմինարներ եւ աշխատաժողով է անցկացրել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչների համար: Քննարկման առանցքում էին խորհրդարանական վերահսկողության եվրոպական փորձին, օրենսդրության մշակմանն առնչվող հարցեր, օրենքների ազդեցու...

10.03.2022
44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից թիրախավորվել էին նաեւ լրագրողները. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 10-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ պատ...

10.03.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է աշխատանքային քննարկում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին` ժամը 12:00-ին, 214 դահլիճում  կազմակերպում է աշխատանքային քննարկում` ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխութ...

10.03.2022
Ի գիտություն հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցների
Տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ մարտի 13-ին՝ ժամը 13:00-ին կայանալիք հատուկ նիստը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Երդմնակալության համար նախատեսված դահլիճում թույլատրվում է աշխատել միայն Ազգային ժողովում հավատարմագրված ֆոտոլրագրողներ...