11.03.2022
Անուշ Բեղլոյանը հանդիպել է ուսանողների հետ
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ, որոնք շուրջ մեկ ամիս փորձաշրջան են անցնում օրենսդիր մարմնում:
Հանդիպման ընթացքում ուսանողները հետաքրքրվել են դիվանագիտական գործունեությամբ, Հայաստանի ներքաղաքական, ինչպես նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով:
Պատգամավորը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով դրա առաջնայնությունը երկրի անվտանգության հարցում:
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նա հույս է հայտնել, որ ապագա դիվանագետներն իրենց աշխատանքով կնպաստեն երկրի դիվանագիտության զարգացմանը:
11.03.2022
Բենզալցակայաններում եւ գազալցակայաններում հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով գործադիրն առաջարկում է նոր կարգավորումներ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Քնն...