Տպել
08.02.2006
Խորհրդարանում շարունակվում են քննարկումները

Փետրվարի 8-ին շարունակվեց  Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքը:

Կանոնակարգի համաձայն` կայացավ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանի քվեարկության արդյունքները` քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավոր, քվեաթերթիկներից 13-ը անվավեր են ճանաչվել: Երկու թեկնածուներն էլ չընտրվեցին` համապատասխան ձայներ չհավաքելու պատճառով. Ռուբեն Թորոսյանի օգտին կողմ էին քվեարկել 25 պատգամավոր, դեմ` 69, իսկ Արմեն Հարությունյանի օգտին` 69 կողմ, 25 դեմ: ԱԺ պատգամավորները քննարկեցին օրակարգում ընդգրկված ՀՀ արդարադատության խորհրդի գիտնական անդամների ընտրության հարցը: Նոր Սահմանադրությամբ` խորհրդարանը իրավունք ունի երկու անդամի թեկնածություն առաջադրել: «ՕԵ» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ներկայացրեց իրենց խմբակցության թեկնածուին` Գրիգոր Բադիրյանին, իսկ Ռոբերտ Ավագյանի թեկնածությունը առաջադրեց ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Այնուհետեւ թեկնածուներն իրենց տեսակետները հայտնեցին արդարադատության խորհրդի գործունեության, կատարվելիք աշխատանքների մասին եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Գրիգոր Բադիրյանի կարծիքով`  արդարադատության բնագավառում լուծվում են հասարակության համար կենսական նշանակության խնդիրներ, մրցակցում են պետությու նը եւ մարդը, ուժեղը եւ թույլը: Պարոն Բադիրյանը գտնում է, որ անհրաժեշտ է մշակել դատական համակարգի անկախացմանը նպաստող կառուցակարգեր: «ՕԵ» խմբակցության թեկնածուն նշեց, որ դատական իշխանության համակարգում առկա բացասական դրսեւորումների նվազեցմանը եւ արդարադատության խորհրդի խնդիրների լուծմանն են ուղղվելու իր աշխատանքները:

ՀՀԿ խմբակցության թեկնածու Ռոբերտ Ավագյանի դիտարկմամբ` արդարադատության խորհրդի իրավունքների ընդլայնումը լայն հնարավորություններ է ընձեռում արդյունավետ գործունեութ յան համար:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների ց հետո առաջին անգամ խորհրդարանը իրավասու է արդարադատության խորհրդի անդամներ ընտրել: Խորհրդարանի նախագահը, չժխտելով հասարակական դժգոհությունները դատական համակարգից, հույս հայտնեց, որ ԱԺ-ի կողմից ընտրված գիտնականներն իրենց գործունեությամբ կնպաստեն արդարադատության կայացմանը: Ըստ պարոն Բաղդասարյանի` կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պետք է պայքարել ոչ թե խոսքերով, այլ գործնական քայլերով: ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան եւ արդարադատության խորհուրդ կապի սերտացումը:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 9-ին:


08.02.2006
Կարեւորվեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը
Փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Գեւորգ Վարդանին եւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղիանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ...

08.02.2006
Կրկին կառաջադրվի Արմեն Հարությունյանի թեկնածությունը
Փետրվարի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստը, որը քննարկեց մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության առաջադրման հարցը ընթացիկ նստաշրջանում: Հաշվի առնելով, որ կոալիցիայի միասնական թեկնածու Արմեն Հարությունյանի օգտին փակ, գաղտնի քվեարկության ընթացքում քվեարկել է քվեար...