Տպել
08.02.2006
Խորհրդարանում շարունակվում են քննարկումները

Փետրվարի 8-ին շարունակվեց  Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքը:

Կանոնակարգի համաձայն` կայացավ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանի քվեարկության արդյունքները` քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավոր, քվեաթերթիկներից 13-ը անվավեր են ճանաչվել: Երկու թեկնածուներն էլ չընտրվեցին` համապատասխան ձայներ չհավաքելու պատճառով. Ռուբեն Թորոսյանի օգտին կողմ էին քվեարկել 25 պատգամավոր, դեմ` 69, իսկ Արմեն Հարությունյանի օգտին` 69 կողմ, 25 դեմ: ԱԺ պատգամավորները քննարկեցին օրակարգում ընդգրկված ՀՀ արդարադատության խորհրդի գիտնական անդամների ընտրության հարցը: Նոր Սահմանադրությամբ` խորհրդարանը իրավունք ունի երկու անդամի թեկնածություն առաջադրել: «ՕԵ» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ներկայացրեց իրենց խմբակցության թեկնածուին` Գրիգոր Բադիրյանին, իսկ Ռոբերտ Ավագյանի թեկնածությունը առաջադրեց ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Այնուհետեւ թեկնածուներն իրենց տեսակետները հայտնեցին արդարադատության խորհրդի գործունեության, կատարվելիք աշխատանքների մասին եւ պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Գրիգոր Բադիրյանի կարծիքով`  արդարադատության բնագավառում լուծվում են հասարակության համար կենսական նշանակության խնդիրներ, մրցակցում են պետությու նը եւ մարդը, ուժեղը եւ թույլը: Պարոն Բադիրյանը գտնում է, որ անհրաժեշտ է մշակել դատական համակարգի անկախացմանը նպաստող կառուցակարգեր: «ՕԵ» խմբակցության թեկնածուն նշեց, որ դատական իշխանության համակարգում առկա բացասական դրսեւորումների նվազեցմանը եւ արդարադատության խորհրդի խնդիրների լուծմանն են ուղղվելու իր աշխատանքները:

ՀՀԿ խմբակցության թեկնածու Ռոբերտ Ավագյանի դիտարկմամբ` արդարադատության խորհրդի իրավունքների ընդլայնումը լայն հնարավորություններ է ընձեռում արդյունավետ գործունեութ յան համար:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների ց հետո առաջին անգամ խորհրդարանը իրավասու է արդարադատության խորհրդի անդամներ ընտրել: Խորհրդարանի նախագահը, չժխտելով հասարակական դժգոհությունները դատական համակարգից, հույս հայտնեց, որ ԱԺ-ի կողմից ընտրված գիտնականներն իրենց գործունեությամբ կնպաստեն արդարադատության կայացմանը: Ըստ պարոն Բաղդասարյանի` կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պետք է պայքարել ոչ թե խոսքերով, այլ գործնական քայլերով: ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան եւ արդարադատության խորհուրդ կապի սերտացումը:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 9-ին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...