Տպել
12.03.2022
Տեղի է ունեցել «Հաշվեքննությունը, ընթացիկ եզրակացությունների հետհսկողությունը եւ այդ գործընթացում խորհրդարանի դերը» խորագրով աշխատաժողով
1 / 20

Մարտի 10-12-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱԺ բյուջետային գրասենյակի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ կազմակերպված աշխատաժողովը:

Աշխատաժողովին մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի եւ ԱԺ բյուջետային գրասենյակի, ինչպես նաեւ անկախ փորձագետներ, Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչներ:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող աշխատանքները, քննարկվել են աուդիտի ընթացակարգերը, ռիսկերի գնահատման մեթոդաբանության սկզբունքները, ԱԺ պատգամավորների կողմից խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործիքների կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Ուսումնասիրվել են Հաշվեքննիչ պալատի հրապարակած ընթացիկ եզրակացությունները, որոնք նախատեսվում է քննարկել մարտի 15-ին կայանալիք ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: