Տպել
18.03.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման հարցին
1 / 9

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին»  նախագիծը, որը ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակը ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որեւէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումն է:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսի 20-ին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2020թ. դեկտեմբերի 1-ից, այն ստորագրել է 20 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետություններում:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով` կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները Հայաստանն արդեն  իրականացրել է իր օրենսդրությամբ եւ պրակտիկայով: Կոնվենցիան վերաբերում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը եւ համադրելի է Հայաստանի կողմից հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը:

Կոնվենցիան նախատեսում է դիմողի` հայցվող փաստաթղթի բնօրինակին ծանոթանալու իրավունք: 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը  համալրվել է տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրող 51-րդ հոդվածով, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Կոնվենցիան նախատեսում է, որ պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար դիմումատուն իրավունք ունի չներկայացնել հիմնավորումներ:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել են նաեւ այլ հարցեր:

Նիստին ներկա Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հանձնաժողովին առաջարկել է հանդես գալ նախաձեռնությամբ` մասնավորապես նշելով. «Կցանկանայի առաջարկել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովին` պատրաստել եւ Ազգային ժողովին առաջարկել բանաձեւ-առաջարկ-կոչ-պահանջ` ուղղված Եվրախորհրդարանին, որպեսզի որեւէ քաղաքական, դիվանագիտական, առավել եւս տնտեսական պայմանագիր Ադրբեջանի հետ չկնքվի` մինչեւ ազատ չարձակվեն հայ ռազմագերիները, մինչեւ գործուն եւ ակնհայտ կերպով չհարգվի, չպաշտպանվի, չերաշխավորվի ինչպես արցախահայության ազգային ինքնորոշման, այնպես էլ  մարդու իրավունքների ամբողջ համալիրը: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում շատ տեղին կլինի, եթե հանձնաժողովը ներկայացնի այդ պահանջը կամ կոչը Ազգային ժողովին, որպեսզի դա ներկայացվի Եվրախորհրդարանին»:
 


18.03.2022
Ճանաչողական այց ԱԺ-ում
Մարտի 18-ին ճանաչողական այցով ՀՀ Ազգային ժողովում են եղել Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ հանդիպել եւ հարցերին պատասխանել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ նույն խմբակցո...

18.03.2022
2021թ. Կառավարությունը շարունակել է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանն ու սոցիալական իրավունքների լիարժեք իրականացմանը միտված քաղաքականությունը. Նարեկ Մկրտչյան
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մատի 18-ին գումարել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ  քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի...

18.03.2022
Ալեքսեյ Սանդիկովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության   պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Պատգամավորը ելույթ է ունեցել նիստում՝ նշելով. «Գործընկերնե՛ր, ինչպես բոլորդ...

18.03.2022
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային: Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է հյուրին նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասե...

18.03.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի առցանց նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 18-ին հեռավար ձեւաչափով մասնակցել է նիստի աշխատանքներին եւ ելույթ է ունեցել «ԵԱՀ...

18.03.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

18.03.2022
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...