Մարտի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային:
Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է հյուրին նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ գործունեությունը: Կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի մասին` մասնավորապես միտված Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը: Քննարկվել են նաեւ կառույցի մարդասիրական աջակցության ծրագրերը:
Էդուարդ Աղաջանյանը դատապարտել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների` կառույցին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված` Շուշիում անցկացվող միջոցառմանը մասնակցությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ Ադրբեջանի ագրեսիայի եւ հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետեւանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:
Լիլա Փիթրս Յահիան կարեւորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Անդրադարձ է եղել կառույցի եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության կարեւորությանը: Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել նմանատիպ ծրագրերի իրագործմանը:
Ճանաչողական այց ԱԺ-ում
Մարտի 18-ին ճանաչողական այցով ՀՀ Ազգային ժողովում են եղել Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ հանդիպել եւ հարցերին պատասխանել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ նույն խմբակցո...
2021թ. Կառավարությունը շարունակել է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանն ու սոցիալական իրավունքների լիարժեք իրականացմանը միտված քաղաքականությունը. Նարեկ Մկրտչյան
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մատի 18-ին գումարել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի...
Ալեքսեյ Սանդիկովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Պատգամավորը ելույթ է ունեցել նիստում՝ նշելով. «Գործընկերնե՛ր, ինչպես բոլորդ...
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի առցանց նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 18-ին հեռավար ձեւաչափով մասնակցել է նիստի աշխատանքներին եւ ելույթ է ունեցել «ԵԱՀ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման հարցին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին» նախագիծը, որը ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...