Տպել
18.03.2022
Ալեքսեյ Սանդիկովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 2

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության   պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Պատգամավորը ելույթ է ունեցել նիստում՝ նշելով.

«Գործընկերնե՛ր,

ինչպես բոլորդ գիտեք, մեր հանձնաժողովի նիստը պետք է կայանար մարտի 11-ին՝ Երեւանում: Սակայն արտահերթ ընտրությունների եւ երկրի խորհրդարանի հատուկ նիստում ՀՀ նախագահի երդմնակալության արարողության հետ կապված ընթացակարգային խնդիրների պատճառով առաջարկեցինք հանձնաժողովի արտագնա նիստը տեղափոխել այս տարվա աշուն: Այսպիսով, մենք սպասում ենք ձեզ Երեւանում՝ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Անցյալ տարի Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը: Ընդհանուր գծերով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների մասին, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից ներկայացրել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:

Հայաստանի Հանրապետությունն առանցքային ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման եւ փոխադարձ աջակցության խորացմանը՝ ՀԱՊԿ անդամ պետություննների շահերը շոշափող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակման համար: Մենք միշտ առաջնորդվել ենք ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարեւորագույն հարցերի շուրջ դիրքորոշումների համադրման եւ ներդաշնակեցման անհրաժեշտության սկզբունքով:

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացումը` կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածությունը, համախմբվածությունն ու շարժունակությունը բարձրացնելու համար: Մեր ջանքերն ուղղված են խնդիրների մշակմանը եւ առաջարկությունների արդիականացմանն ու կատարելագործմանը, տեղեկատվական անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության, անօրինական միգրացիայի եւ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառումներին ու մեխանիզմներին:

Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ շատ առաջնահերթ ուղղություններով արդեն իսկ արվել են համապատասխան քայլեր. խոսքը ճգնաժամային արձագանքման մեխանիզմների մասին է: Ինչպես գիտեք, այդ տարեսկզբին, հաշվի առնելով Ղազախստանի նախագահ պարոն Տոկաեւի կոչը, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, նախաձեռնեց արտակարգ խորհրդակցություններ Կազմակերպության պետությունների ղեկավարների հետ, որի արդյունքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ ուղարկելու իր որոշման մասին: Մենք միշտ հավատացել ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Ղազախական կողմի խոսքով՝ խաղաղապահ առաքելության առկայությունը հնարավորություն է տվել ազատել ղազախստանյան ուժերի զգալի մասը եւ հակաահաբեկչական գործողության անմիջական անցկացման միջոցները: Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ կարող ենք արձանագրել ՀԱՊԿ պետությունների միջեւ բարձր փոխըմբռնում, մեր երկրների ղեկավարներն ընդգծել են խաղաղապահ առաքելության կարեւորությունն ու պահանջվածությունը:

Նշեմ նաեւ, որ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման համատեքստում պահանջարկ ունեն ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման եւ կանխարգելման մեխանիզմները:

Հանրային դիվանագիտության ոլորտում պետք է նշել, որ Հայաստանը ջանքեր է գործադրում միջազգային ասպարեզում Կազմակերպության իմիջի հետագա ամրապնդման ուղղությամբ՝ այդ թվում ընդլայնելով համագործակցությունն այլ միջազգային կազմակերպությունների հետ: Այս համատեքստում զգալի է մեր՝ խորհրդարանականների դերը:

Կցանկանայի առանձին ընդգծել Կազմակերպության խորհրդարանական հարթության դերը, որի միջոցով Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների սերտաճումն ու ներդաշնակեցումը` հաշվի առնելով նոր մարտահրավերները եւ սպառնալիքները, այդ թվում՝ թվային, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական եւ հումանիտար ոլորտներում: Նաեւ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել Խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ զարգացումը շարունակելու եւ ակտիվացնելու համար: Այս համատեքստում դիտարկում ենք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի բարելավման կարեւոր եւ ճիշտ ժամանակին առաջարկը:

Ինչպես տեսնում եք, այս տարի նախագահությունում մենք պահպանում ենք Կազմակերպության գործունեության շարունակականությունը, աշխատանքներ են տարվում մեր պետությունների ղեկավարների կողմից նախանշված նպատակների, պայմանավորվածությունների իրականացման եւ խնդիրների լուծման ուղղությամբ:

Վերջում ցանկանում եմ անդրադառնալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մի շարք միջոցառումներին: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երեւանում անցկացնելու առաջարկով: Այն տեղի կունենա այս տարվա ապրիլի 29-ին: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների Համակարգող խորհրդակցությունը նախատեսված է տարվա երկրորդ կիսամյակում: Եւ ինչպես արդեն նշեցի, աշնանը մենք ձեզ հրավիրում ենք մեր հանձնաժողովի արտագնա նիստին: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հոբելյանական տարում նախատեսված կարեւոր նախաձեռնություններն ու միջոցառումներն իրականացնելու համար»:


18.03.2022
Ճանաչողական այց ԱԺ-ում
Մարտի 18-ին ճանաչողական այցով ՀՀ Ազգային ժողովում են եղել Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ հանդիպել եւ հարցերին պատասխանել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ նույն խմբակցո...

18.03.2022
2021թ. Կառավարությունը շարունակել է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանն ու սոցիալական իրավունքների լիարժեք իրականացմանը միտված քաղաքականությունը. Նարեկ Մկրտչյան
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մատի 18-ին գումարել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ  քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի...

18.03.2022
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային: Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է հյուրին նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասե...

18.03.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի առցանց նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 18-ին հեռավար ձեւաչափով մասնակցել է նիստի աշխատանքներին եւ ելույթ է ունեցել «ԵԱՀ...

18.03.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման հարցին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին»  նախագիծը, որը ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակ...

18.03.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

18.03.2022
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...