Տպել
13.02.2006
Թռչնագրիպի կանխարգելման հարցով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

        
        ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 13-ին ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` «ՀՀ-ում թռչնագրիպի կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին» թեմայով: Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության եւ տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, թռչնաբուծական ձեռնարկությունների, Սպառողների ասոցիացիայի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
      ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը բացման խոսքում նշեց, որ թռչնագրիպի համաճարակի խնդիրն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է` թռչնագրիպով մարդկանց հիվանդացության դեպքերի հաճախացման պատճառով: Նշվեց, որ հաշվի առնելով հարեւան երկրում տիրող համաճարակային իրավիճակը եւ թռչնի գրիպի մուտքը ՀՀ կանխարգելելու ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների անհրաժեշտությունը` 
սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ` քննարկելու իրավիճակը եւ թռչնագրիպի դեմ  ձեռնարկած կանխարգելման միջոցառումները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լեւոն Ռուխկյանն անդրադարձավ հանրապետությունում թռչնագրիպի կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Ըստ նրա` հաշվի առնելով բնության մեջ թռչնագրիպի հարուցիչի տեսականորեն լայն շրջանառությունը եւ գենային կազմի հնարավոր փոփոխականության բարձր հավանականությունը` տեսականորեն բացառված չէ նաեւ վարակի հարուցիչի այնպիսի առանձնահատկությունների դրսեւորում, որի արդյունքում կարող է գրանցվել թռչնային գրիպով մարդուց մարդ վարակման դեպքեր: Կարեւորելով թռչնի գրիպի տնտեսական եւ սոցիալական բացառիկ վտանգավոր նշանակությունը եւ ՀՀ սահմանակից Թուրքիայում արձանագրված վարակի դեպքերը` գյուղատնտեսության նախարարությունը ձեռնարկել է միջոցառումների համալիր, որը թույլ կտա կանխել հանրապետություն վարակի մուտքը եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հակահամաճարակային հրատապ ծրագիր: Նշվեց, որ գյուղատնտեսության նախարարի հրամանի համաձայն, դադարեցվել է վարակի առումով վտանգավոր երկրներից կենդանի թռչնի եւ թռչնամթերքի ներմուծումը: Տեղեկացվեց, որ 2006 թվականի հունվարի 3-ից դադարեցված է թռչնի եւ թռչնամթերքի ներմուծումը բոլոր երկրներից, իսկ Թուրքիայից նաեւ այն սննդամթերքի եւ ապրանքների ներմուծումը, որոնց արտադրության համար օգտագործում են թռչուններից ստացված մթերք կամ հումք: Պարոն Ռուխկյանը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 31-ի  հրամանով ստեղծվել է միջգերատեսչական օպերատիվ շտաբ, որի կազմում ըն դգրկված են գյուղատնտեսության, առողջապահության, բնապահպանության նախարարությունների եւ այլ գերատեսչությունների մասնագետներ: Նրա խոսքով` սահմանային հսկիչ կետերում ուժեղացված է անասնաբուժասանիտարական հսկողությունը. անասնաբուժական ծառայությունը ախտահանում է ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտի միջոցները: Նշվեց, որ անասնաբուժական պետական տեսչության մարմինները հանրապետության թռչնա ֆաբրիկաներում եւ լճակային տնտեսություններում իրականացնում են հսկողություն վարակի նկատմամբ, արգելված է վայրի թռչունների որսը: Հանրության իրազեկման եւ վարակի նախազգուշացման նպատակով գյուղատնտեսության նախարարությունը ձեռնարկել է թռչնի գրիպի վերաբերյալ բուկլետների եւ պաստառների մեծաքանակ տպագրություն: Բուկլետներում նկարագրված է, թե ինչ պետք է անել, եթե վարակը ներթափանցի երկիր: Կառավարության հաստատմանն է ներկայացվել բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ծրագիր:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգորի Բաղիյանի` թռչնագրիպ հիվանդությունը` հպավարակային, բարձր վարակվածությամբ վիրուսային հիվանդություն է: Այս հիվանդությունն ունի մի շարք բնորոշ կլինիկական նշաններ. հիվանդության վիրուսի կարեւորությունը կայանում է նրանում, որ նա բնական պայմաններում եւ օրգանիզմում ենթարկվում է փոփոխությունների, որը դժվարեցնում է վիրուսի դեմ պայքարի աշխատանքները: Պարոն Բաղիյանը նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված չէ թռչնագրիպ հիվանդության որեւէ դեպք: Տեղեկացվեց, որ անասնաբուժական ծառայությունը դեկտեմբեր-հունվար ամիսներին կազմակերպել է բակային թռչունների ամբողջ գլխաքանակի պատվաստում կեղծ ժանտախտ հիվանդության դեմ: Ամբողջ հանրապետության տարածքում հսկողություն է սահմանված թռչունների դիակների նկատմամբ, որոնք տեղափոխվում են հանրապետական լաբորատորիա եւ ախտորոշվում. հայտնաբերվել է 230 թռչնադիակի դեպք, որի պատճառը հիմնականում եղել են թունավորումները, մեխանիկական հարվածները եւ այլն: Այն երկրներից, որտեղ գրանցվել է թռչնագրիպ, արգելված է թռչունների եւ թռչնամթերքների ներմուծումը Հայաստան: Բոլոր թռչնաբուծական ֆաբրիկաներն անցել են փակ պահվածքի, այսինքն` վերացել է շփումը կենդանական եւ արտաքին աշխարհի հետ:

ՀՀ առողջապահության նախարարարության աշխատակազմի սանիտարական եւ համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը ներկայացրեց առողջապահության ոլորտում թռչնագրիպի կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Նշվեց, որ առողջապահության նախարարությունը մշակել է համապատասխան գրիպի հնարավոր պան դեմիայի դեմ միջոցառումների  նախապատրաստման ծրագիր: Պարոն Վանյանը նկատեց, որ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտը մշակել է թռչնի գրիպի «Համաճարակաբանություն» ձեռնարկը, ո ւ ր մանրամասն ներկայացված է հիվանդությունը: Ըստ պարոն Վանյանի` սեզոնային գրիպի պատվաստումներն իրականացվել են ընդգրկելով բոլոր ռիսկային խմբերը`  թռչնա բուծարանների աշխատակիցներ, մաքսային ծառայության սահմանապահներ եւ Թուրքիային սահմանակից գյուղական բնակավայրեր: Նշվեց, որ արդեն պատվաստվել է 62.800 դեղաչափ: Առողջապահության նախարարի հրամանով բոլոր սահմանային կետերում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, ախտահանվում են տրանսպորտային միջոցները: Հսկողություն է սահմանվել նաեւ « Զվարթնոց » օդանավակայանում, իսկ Ստա մ բուլ-Երեւան թռիչքի ուղեւորներին բաժանվում են հարցաթերթեր, որը հնարավորություն է տալիս հսկողություն սահմանել:  Տեղեկացվեց, որ մինչ այսօր գրանցվել է միայն սեզոնային գրիպի կլինիկական նշաններով 3 դեպք:

Արզնիի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մարատ Ջանվելյանի կարծիքով` թռչնագրիպի վտանգավորության մասին տեղեկությունները ուռճացված են, ըստ նրա` հիվանդ թռչունները սատկում են եւ ձվարտադրության առումով որեւէ վտանգ չկա: Նա կոչ արեց չխուսափել տեղական արտադրության թռչնամսից եւ ձվերից, նշելով, որ 60 աստիճանում եռալուց հետո վիրուսը կորցնում է իր վտանգավորությունը: 

Լսումների ավարտին ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, ներկաներին շնորհակալություն հայտնելով քննարկումներին ակտիվ մասնակցության համար, հավաստիացրեց, որ միայն համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դիմակայել սպառնացող վարակին:


13.02.2006
Հայաստանը եւ Բուլղարիան ` ընդհանրական շահերի շրջագծում
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ:Լիակատար փոխըմբռնումի մթնոլորտում քննարկվեցին քաղաքական, միջխորհրդարանական, օրենսդրական փորձի փոխանակման շուրջ համագո...