Բարենպաստ պայմաններ կստեղծվեն հափշտակված ավտոտրանսպորտային միջոցներն ահաբեկչական, քրեական կամ այլ հակաօրինական գործողությունների նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացրել է Կառավարության ներկայացուցիչն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում՝ ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման հարցը քննարկելու ժամանակ:
Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման եւ վերադարձման նպատակով յուրաքանչյուր կողմ ապահովելու է ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձեւավորումը եւ պահպանությունը:
Այդ բազայում պետք է ներառված լինեն նաեւ տեղեկություններ հաշվառումից հանված, պետական սահմանը հատող ավտոտրանսպորտային միջոցների մասին:
Առաջարկվող փոփոխություններով կակտիվանա իրավասու մարմինների միջեւ փոխգործակցությունը: Կողմերից որեւէ մեկի տարածքում հափշտակված ավտոմեքենայի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս կողմի իրավասու մարմնին ծանուցվելու է այդ մասին:
Փոփոխություններով սահմանվում են նաեւ տվյալների բազաներից տեղեկություններ ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ՝ հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը:
Նշենք, որ տվյալ արձանագրությունը ստորագրվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կառավարությունների միջեւ:
Հարակից զեկուցմամբ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարեւորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱՊՀ պետությունների զինված ուժերը կունենան կապի համատեղ համակարգ
ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ համագործակցության զարգացման նպատակով նախատեսվում է ստեղծել պետությունների զինված ուժերի կապի միացյալ համակարգ: Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մ...
Օրենքի նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին. Հայկ Սարգսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք ընտանիքի միակ արու զավակն են, թե՝ ոչ: Հեղինակի համար կա...
Էլեկտրոնային ծանուցման համակարգ ունենալը 21-րդ դարում անհրաժեշտություն է. քննարկում Ազգային ժողովում
Պետությունը վարչական, դատական ակտերի թղթային ծանուցման համար վճարում է 1 ծրարի դիմաց գրեթե 1 դոլար, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ թղթային նամակը քաղաքացուն չի հասնում, քաղաքացին պատշաճ չի ծանուցվում, եւ դրանից առաջանում են բացասական իրավական հետեւանքներ: Այս մասին հայտնել է Ազգայ...
Ռուբեն Ռուբինյանը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է ...
ԵԱՏՄ շրջանակում խնդիրների լուծման համար կարեւորվել է ջանքերի համատեղումը
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանի եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի՝ ապրիլի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Արմեն Գեւորգյանի խոսքով՝ ԵԱՏՄ համագործակցության առումով...
Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆ...
Հայաստանը կարեւորում է Շվեյցարիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ համագործակցությամբ: Այս մասին ապրիլի 4-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...