Տպել
11.04.2022
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը
1 / 3

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածի «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով:

Խնդիրն այն է, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանվում է, որ օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007թ.  նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, եւ դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը, որով էլ պայմանավորված է օրինագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ առաջին ընթերցումից հետո փոփոխվել է օրենքն ուժի մեջ մտնելու դրույթը: Ըստ այդմ՝ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հանձնաժողովականները օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...