National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.04.2022
Առաջարկվում է կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման հետ կապված հարցերը
1 / 1

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ապրիլի 12-ին: Նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:

Կկարգավորվեն նաեւ ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները, կամրագրվի օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձեւերի եւ լրացման ուղեցույցների սահմանումը, ինչպես նաեւ մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը զեկուցողին փոխանցել է որոշ ՀԿ-ների մտահոգությունը` կապված նախագծում առկա «քաղաքացիական անհնազանդություն» բառակապակցության հետ: Նա հայտնել է, որ վերոնշյալ ձեւակերպումը, ըստ ՀԿ-ների, անորոշություն է պարունակում, այն հասկանալի չէ: 
 
Զեկուցող Հովհաննես Հարությունյանը պարզաբանել է, որ նախագիծը հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո հանդիպել են ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոշ հարցեր քննարկվել եւ պարզաբանվել են: Փոխնախարարի խոսքով` «Քաղաքացիական անհնազանդություն» եզրույթն առաջին անգամ է օգտագործվելու օրենսգրքում, եւ դա նշանակում է, որ որոշակի իրավիճակներում մարդիկ կարող են ակցիաներ կազմակերպել այս կամ այն քաղաքականության դեմ, որը վարվում է Կառավարության կամ իշխանությունների կողմից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
 


12.04.2022
Խորհրդարանն ընդունել է քննարկված օրենքների նախագծերը
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են ապրիլի 12-ի ԱԺ հերթական նիստերի ընթացքում առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկված օրենքների նախագծերը: Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: Վաղը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժ...

12.04.2022
Լրացում՝ «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում
Օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում հիդրոօթերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի ստեղծման եւ վարման հարցերը կարգավորելու նպատակով գործադիրն առաջարկում է լրացում կատարել «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում, այդ մասին նշել է ՀՀ շրջական...

12.04.2022
ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են հարկային, մաքսային, զինվորական ծառայության եւ այլ ոլորտներին առնչվող մի շարք նախագծեր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է՝ եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական...

12.04.2022
Տիգրան Մուկուչյանն ԱԺ նիստում ներկայացրել է ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2020-2021թթ. հաղորդումը
Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Նա իր ելույթում խոսել է մի շարք առաջարկների մասին, որոնք միտված են Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը: ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ընտրությունների հրապ...

12.04.2022
Հստակեցվում են «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն «Պետական կենսաթոշակների մ...

12.04.2022
Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի խաղադրույքներ հնարավոր կլինի կատարել բացառապես անկանխիկ եղանակով
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում: Փոփոխություններ կատարելու...

12.04.2022
ԱՊՀ մասնակից պետությունները համատեղ կպայքարեն ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններից որեւէ մեկի տարածքում հափշտակված ավտոմեքենայի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում համապատասխան կողմի իրավասու մարմնին ծանուցվելու է այդ մասին: Ազգային ժողովն ապրիլի 12-ին քննարկել է ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտա...

12.04.2022
Առաջարկվում է բարեփոխել Հողային օրենսգիրքը
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված նախագիծ է քննարկվել ապրիլի 12-ին խորհրդարանում:  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը եւ Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ հողային օրենսգրքում: Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում ասել է, որ տվյա...

12.04.2022
40 մլն եվրո կուղղվի վերականգնվող էներգետիկ ոլորտի, 70 մլն` ՓՄՁ-ների արտոնյալ պայմաններով վարկավորումներին
Հայաստանի կառավարության եւ Գերմանիայի կառավարության միջեւ ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրով  Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանն ապրիլի 12-ին գումարված ԱԺ հերթակա...

12.04.2022
Քննարկվել է «ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը
Հայաստանը միանում է 2020թ. մայիսի 29-ին Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ներկայացնելով ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատե...

12.04.2022
Առաջարկվում է հստակեցնել ինքնավար մարմինների անդամների ընտրության գործընթացը
Գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում է ինքնավար մարմինների անդամների նշանակման կարգը, մասնավորապես, ինքնավար մարմինների անդամների նշանակումը նախատեսվում է միայն ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում: Կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ...

12.04.2022
Ե՞րբ եք պետության կողմից ծախսված գումարներն արդարացնելու. Ալեն Սիմոնյանը` ԱԺ ընդդիմությանը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ի նիստում անդրադարձել է խորհրդարանում ընդդիմության գործելաոճին, մասնավորապես, փորձելով հասկանալ, թե ընդդիմությունը պետության կողմից իրենց հատկացված գումարները ե՞րբ է  արդարացնելու: Եթե ընդդիմությունը խորհրդարանում գործունեություն չի ծավալում,...

12.04.2022
Ընդդիմությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար քվեարկության է դրվել «Հայաստան» խմբակցության հեղինակած եւ գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասինե ՀՀ օրենքում փոփ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am