Ապրիլի 19-ին Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի եւ նախարարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական անգամ աշխատանքային կարգով քննարկվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ ստացված առաջարկները:
Քննարկման թեման կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության եւ աշխատավայրում արժանապատիվ, սեռական բռնությունից զերծ վերաբերմունքին ուղղված լրացուցիչ մեխանիզմների ամրագրման անհրաժեշտության հարցն էր, որի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները: Առաջարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագծում ամրագրել հստակ մեխանիզմներ, որոնք միտված են կանխարգելելու աշխատավայրում բռնությունը:
Քննարկվել են համատեղ գործունեության հեռանկարներն ու հնարավորությունները
Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներն ապրիլի 19-ին հանդիպել են «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի (IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հանձնաժողովի լիազորությունների շրջանակում համատեղ գործունեության հեռանկարներն ու հնարավորությունները:...
«ՕքսԵՋեն» հիմնադրամը խորհրդարանի հետ իրականացնում է ծրագրեր
«ՕքսԵՋեն» հիմնադրամը սկսել է «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն» համագործակցության հարթակի աշխատանքները: Նախատեսվում են ամենամսյա հանդիպումներ, մշակվել է օրակարգ եւ հրատապ հարցերի քննարկման ցանկ: Այս մասին ապրիլի 19-ին նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ԱԺ մարդու իրա...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նախորդ պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը
2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները եւ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարեւանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...