2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը: Այդ պահից ուժը կորցրած է ճանաչվում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգիրքը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ մինչեւ ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում գործող այլ օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման ՀՀ նոր քրեական օրենսգրքին:
Նշվել է, որ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող պետք է համարել այն անձանց, որոնք պատիժ են կրել կամ կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը ՀՀ քրեական օրենսգրքով վերացվել է, ինչպես նաեւ պատժից ազատված այն անձանց, որոնք դատապարտվել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը ՀՀ քրեական օրենսգրքով ամբողջովին վերացվել է:
Հիմնական եւ լրացուցիչ պատիժներից առաջարկվում է ազատել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձանց, որոնց կատարած արարքները ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում:
Առաջարկվում է նաեւ գույքի բռնագրավում պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչեւ 2022թ. հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել, կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:
Արդարադատության փոխնախարարի հավաստմամբ` առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան նաեւ բեռնաթափել դատարանները:
Հարակից ելույթում Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ հիմնական զեկուցողի հետ պայմանավորվել են առաջին ընթերցումից հետո անդրադառնալ մի շարք խնդիրների, որոնց լուծումը հնարավորություն կտա բարեփոխել նախագիծը, եւ կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:
Նշենք, որ օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 21-ի նիստում:
Հերիքնազ Տիգրանյանը եւ Տաթեւիկ Ստեփանյանն այցելել են «Մանկան տուն» ՊՈԱԿ
Ապրիլի 21-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն այցելել են նախարարության ենթակայությամբ գործող Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ: Նրանք խնամքի հաստատությունում ծանոթացել են երեխաների կեցությ...
Արգենտինան Հայաստանի լավագույն բարեկամներից է. Վլադիմիր Վարդանյան
Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան են ժամանում պատվիրակություններ տարբեր երկրներից: ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Բաբայանն ու Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 21-ին հանդիպել են Արգենտինայից ժամանած պատվիրակության անդամների հետ, որոնց թվում են...
Ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը չպետք է լինի պատժողական, պետք է ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն. Արփինե Սարգսյան
Քրեակատարողական ոլորտի խնդիրներին լուծում տալու նպատակով Կառավարությունն փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի ...
Գլխավոր դատախազի տեղակալի թափուր հաստիքի մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում
«Դատախազության մասին» օրենքի սահմանված կարգավորումների համաձայն` դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում: Սա...
Խոշտանգման հանցակազմով գործերը կքննի ՀՀ քննչական կոմիտեն
Գործող Քրեական դատավարության օրենսգրքով խոշտանգման հանցակազմով գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում: ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օր...
Կառավարությունը ՀՀ քաղաքացիությունը ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագծում, ըստ որի՝ հստակեցվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմի...
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պե...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմաբեւեռ գործակցությունը եւ հույս հայտնել, որ հյ...