ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:
«Պարոն նախագահ,
Եվրոպական մայրցամաքում վերջին զարգացումները բոլորիս պետք է ստիպեն մտածել, թե Եվրոպայի խորհուրդն ինչպես կարող է մնալ այն հիմնական կառույցը, որը կկարողանա պաշտպանել ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական արժեքները, ինչպես նաեւ՝ Եվրոպայի ժողովուրդների համար լինել երկխոսության եւ զարգացման հարթակ:
Ճիշտ ժամանակն է ընդունելու Եվրոպայի խորհրդի համար Լիսաբոնի պայմանագրի մեր սեփական տարբերակը՝ հաշվի առնելով 21-րդ դարի պահանջները եւ նոր իրողություններն աշխարհում:
Կարծում եմ՝ այս զեկույցը եւ կից բանաձեւի նախագիծը փորձում են բաժանում սերմանել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ՝ ամբողջովին քաղաքական եւ, ըստ էության, աշխարհաքաղաքական առումներով:
Եթե մենք հայտարարում ենք, որ Խորհուրդը, մեջբերում եմ՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության չափանիշ է», ապա մենք պետք է ավելի հստակ վերաբերմունք ցուցաբերենք յուրաքանչյուր անդամի ներքին քաղաքականության եւ այն առումով, թե արդյո՞ք դրանք իսկական ժողովրդավարական պետություններ են: Միայն միջազգային այլ կազմակերպություններին, օրինակ՝ Եվրամիությանը միանալու իրենց քաղաքական եւ աշխարհաքաղաքական նկրտումներով պետություններին գնահատելն ինքնաբերաբար չի նշանակում, որ այդ երկրներում մարդու իրավունքները պատշաճ պաշտպանվում են, իսկ ժողովրդավարությունն էլ ապրելակերպ է:
Այլ կերպ ասած՝ աշխարհաքաղաքական ընտրությունները, հատկապես ներկայիս լարված միջազգային իրավիճակում, չպետք է համարվեն որոշ պետությունների՝ ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու չափորոշիչ:
Ավելին, ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցությանը, կարծում եմ, որ պետք է միասին մտածենք՝ ինչպես դասեր քաղել այն ամենից, թե Եվրամիությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր անդամներին ժողովրդավարական ճանապարհից հետ կանգնելու համար: Եվրոպայի խորհուրդը պետք է մշակի նման գործիքակազմ: Հակառակ դեպքում դժվար կլինի հասնել «ժողովրդավարության նշաձող» լինելու ձգտմանը:
Եզրափակելով ելույթս՝ ուզում եմ ասել, որ ես չեմ ընդունում անդամ պետությունների միջեւ աշխարհաքաղաքական հիմքի վրա արհեստականորեն բաժանումներ սերմանելու գաղափարը եւ, իհարկե, կարծում եմ, որ ժողովրդավարական կառավարման եւ օրենքի գերակայության հարցերում յուրաքանչյուր անդամի ըստ արժանվույն վերաբերվելը մեր ձգտումներն առաջնորդող ուղենիշը պետք է լինի»,- նշել է Արմեն Գեւորգյանը:
Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Նա ելույթում մասնավորապես նշել է. «Հուսով եմ, որ պարոն Քամալ Ջաֆարովը դեռեւս այստեղ է, իսկ պարոն Սամեդ Սեիդովը, ով ելույթ կունենա ինձնից հետո եւ կխոսի իրական ժողովրդավա...
Մենք եւ Ադրբեջանը տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մարդու իրավունքները. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, հարգարժան նախագահող, այսօր ավելի վաղ դուք ասացիք, որ այս հարթակը դիտարկում եք ավելի շուտ որպես ագորա, քան որպես արենա: Եւ ես կիսում եմ...
Քննարկվել է ՀՌՀ անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածության հարցը
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Գոհար Սամվելի Մամիկոնյանի թեկնածությունը: Ապրիլի 26-ին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության ե...
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, իրապես, ուկրաինական ճգնաժամը եւ դրա հումանիտար հետեւանքներն ա...
Նախադպրոցական կրթության ոլորտում կկարգավորվեն կարեւոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր
Նախագծով կկարողանանք կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարեւոր ու հրատապ լուծում պահանջող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ...
Օրենսդրական կարգավորում ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն իրավական բնույթի...
Կարգավորումներն ուղղված են թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ կանխարգելման համար ավելի ամուր հիմքեր սահմանելուն. Զարուհի Բաթոյան
Մեր երկրում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար ընդունվելու են եռամյա ազգային ծրագրեր ու դրանց իրականացման ժամանակացույցեր, որոնք հաստատելու է Կառավարությունը: «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում...
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում
Կենսաթոշակի եւ նպաստների տրամադրման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում: Նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում
Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացում կատարել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում, որի ընդունումը պայմանավորված է պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ: Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվ...
Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգեւատրել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Շիրակ Թորոսյանն ԱԺ 5 գումարումների...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է բարեկամ Սիրիայ...