Տպել
24.02.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ  փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգինախագիծը: ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել են  12 օրինագծեր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 38 հարց, միջազգային 17 պայմանագիր:

ԱԺ երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրկարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն փետրվարի 27-ի ԱԺ նիստում:


24.02.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Փետրվարի 24-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, քննարկեց եւ որոշեց դրական եզրակացությամբ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգր...