National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
06.05.2022
Խաղամոլության դեմ պայքարը շարունակական է լինելու. Գեւորգ Պապոյան
1 / 3

Մեր երկրում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը, եւ անկանխիկ գործառնություններն անխափան, պարզ եւ արագ կատարելու համար պետությունն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային եւ կրթական գործողություններ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի փոփոխություններով առաջարկում են ընդլայնել խաղային բիզնեսի ոլորտում անկանխիկ վճարումների շրջանակը` տվյալ ոլորտի գործունեության ֆինանսական թափանցիկության բարձրացման եւ արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով:

Օրենքն ուժի մեջ մտնելով` կարգելվի տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո նախատեսվում է դա իրականացնել բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նման պահանջ է սահմանվում նաեւ շահումների տրամադրման վերաբերյալ:

Հիմնական զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Գործադիրի առաջարկով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եւ Կառավարության ծրագրերից:

«Մեզ համար առաջնահերթ է մեր հանրության շահը, որի պաշտպանությանն է ուղղված օրենսդրական փաթեթը»,- ասել է հանձնաժողովի նախագահը եւ հավելել, որ Հայաստանում խաղալը պետք է դառնա դժվար, ոչ գրավիչ:

Նա տեղեկացրել է, որ իրականացնում են ոլորտի վերաբերյալ նաեւ միջազգային փորձի ուսումնասիրություններ` հնարավոր այլ լուծումներ գտնելու ուղղությամբ:  «Պայքարը խաղամոլության դեմ շարունակական է լինելու»,- շեշտադրել է Գեւորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ Կառավարությունը դրական դիրքորոշում է ներկայացրել նախագծերի փաթեթի վերաբերյալ: Գործադիրը բովանդակային փոփոխություն չի առաջարկել:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովականները քննարկել եւ դրական եզրակացություն են տվել նաեւ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագծին:

Քննարկման առարկան ՀՀ հաշվեքննիչ պալատի` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն է:

Նախագծերի փաթեթն ու հանձնաժողովի որոշման նախագիծը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 6-ի արտահերթ նիստում: 


06.05.2022
Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ ներդաշնակ են զարգանում. Էդուարդ Աղաջանյան
Բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ բավականին ներդաշնակ են զարգանում. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Մայիսի 6-ին տե...

06.05.2022
Վահագն Հովակիմյանի եւ Վահե Ղալումյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն
ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահե Ղալումյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են հանել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթներից մեկով նախատեսված այն սահմանափակումը, որով ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ուստի, այն դեպքերում...

06.05.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:45-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

06.05.2022
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը
Ազգային ժողովը մայիսի 6-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցող Վահագն Հովակիմյանը պարզ...

06.05.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

06.05.2022
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 6-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը` այստեղ:   ...

06.05.2022
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել արտահերթ նիստ գումարելուն
Ազգային ժողովի խորհուրդը Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 6-ին գումարել է արտահերթ նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ համաձայնություն են տվել 2022 թ. մայիսի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am