Տպել
06.05.2022
Վահագն Հովակիմյանի եւ Վահե Ղալումյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն
1 / 3

ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահե Ղալումյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են հանել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթներից մեկով նախատեսված այն սահմանափակումը, որով ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ուստի, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին:

Առաջարկը, համահեղինակ Վահագն Հովակիմյանի ներկայացմամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 6-ի արտահերթ նիստում:

Նախագծով առաջարկվում է վերոնշյալ օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությունն ունեցող նախադասությամբ. «այս դեպքում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին: