Տպել
11.05.2022
Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների գրադարանները կարող են օրենսդիր մարմինների համագործակցության եւս մեկ հարթակ դառնալ. Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար
1 / 4

Խորհրդարանի գրադարանն օժանդակում է պատգամավորների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը. ասել է ԱԺ գրադարանավար Ֆաթմա Խաչատրյանը՝ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ ՀԸԳՀ վերահսկողության եւ կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակում Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար Մարիա Կամիլակիի եւ Հունաստանի խորհրդարանի էլեկտրոնային կառավարման, գրադարանի եւ հրատարակությունների գլխավոր տնօրեն Գեորգիոս Անգելոպուլոսի հետ հանդիպման ժամանակ:

Մայիսի 11-ին նրանք ճանաչողական այցով եղել են Ազգային ժողովի գրադարանում:

Ֆաթմա Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է գրադարանի գործառույթները, աշխատանքները, տեղեկացրել, որ գրադարանն ունի շուրջ 15.000 միավոր ընդհանուր հավաքածու, իսկ ամսագրերի հավաքածուն շուրջ 3000 միավոր է: Հյուրերի խնդրանքով նա անդրադարձել է հանրապետության միջգրադարանային կապերին, ընդգծել, որ պրոֆեսիոնալ համերաշխությունը գրադարանների միջեւ շարունակվում է, ինչը, ըստ նրա, հնարավորություն է տալիս բավարարել տեղեկատվության փոխանակման պահանջը: Կարեւորվել է խորհրդարան-քաղհասարակություն կապերի ամրապնդումը:

Հունաստանի խորհրդարանի գրադարանի ղեկավար Մարիա Կամիլակին, նշելով, որ արդյունավետ հանդիպում են ունեցել ԱԺ գրադարանում, ասել է. «Կարծում եմ, որ մեր խորհրդարանների գրադարանները կարող են հարթակ դառնալ երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության համար»:

Հունաստանի խորհրդարանի էլեկտրոնային կառավարման, գրադարանի եւ հրատարակությունների գլխավոր տնօրեն Գեորգիոս Անգելոպուլոսը կիսվել է տպավորություններով եւ փաստել, որ կփորձեն գործակցել գրքերի փոխանակման, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ այլ ուղղություններով: 


11.05.2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 11-ին Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով Դուբայում մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին (Future Innovatiօn Summit 2022), որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starm...