National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.05.2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 11-ին Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով Դուբայում մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին (Future Innovatiօn Summit 2022), որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը եւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը:

Նա բարձրաձայնել է ոլորտի համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ տարբեր տարիների գրանցած արդյունքները եւ հավաստիացրել, որ դրանք իրենց գործունեությամբ փոխել են աշխարհի տնտեսության զարգացման ուղին եւ արդյունաբերական 4-րդ հեղափոխության հիմք դրել:

Հակոբ Արշակյանն ընդգծել է այն փաստը, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նորագույն տեխնոլոգիաների ոլորտում զգալի հաջողություններ է գրանցում հատկապես օդատիեզերական ոլորտում:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջազգային համագործակցության առումով նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը եւ հավելել. «Հայաստանը վայր է, որտեղ կարող ես գտնել նոր հնարավորություններ»: Այժմ Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 27.000 մասնագետ կա, եւ այս թիվն օրեցօր աճում է:  Առկա ցուցանիշները հաշվի առնելով՝ նա արձանագրել է, որ 2030թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի 5 անգամ: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ոլորտի կայուն զարգացման համար կա բավարար հնարավորություն եւ ներուժ:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել մեր երկրում գործող ավելի քան 2000 ընկերությունների գործունեության մասին, նշել 2015-2021թթ. հայկական տեխնոլոգիական ընկերությունների արձանագրած ցուցանիշները, որոնք շարունակաբար աճ են գրանցել:

ԱԺ փոխնախագահը ներկաներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Երեւանում կայանալիք գիտական ամենահայտնի Starmus VI միջազգային փառատոնին:

Այնուհետեւ ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող տեսահոլովակ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արժանացել է Ապագա նորարարություն գագաթնաժողովի մրցանակի: