National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
13.05.2022
Վահան Նարիբեկյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի հերթական աշխատանքային հանդիպմանը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 10-ին մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի հերթական աշխատանքային հանդիպմանը, որն անցկացվել է հեռավար: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համագործակցության հեռանկարներին եւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Քեթեւան Կվինիկաձեն, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղար Թամարա Գեորգիտան, Ուկրաինայի Գերագույն ռադայի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Շտուչնին, ինչպես նաեւ խորհրդարանների այլ եւ Գերմանական միջազգային համագործակցության ծրագրի (GIZ) տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Վահան Նարիբեկյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ աշխատակազմի սահմանած առաջնահերթությունները, մարտահրավերները եւ կարեւորել աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես, տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պատրաստ է համագործակցության եւ իր ռեսուրսների շրջանակում կաջակցի անդամ պետությունների միջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը եւ զարգացմանը:

Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցը ստեղծվել է 2018 թ. Թբիլիսիի հուշագրով: Ցանցի նպատակն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների զարգացումն ու մարդկային ռեսուրսի հզորացումն է: 2019-2020 թթ. Հայաստանի Հանրապետությունը ստանձնել էր Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի նախագահությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am