Տպել
10.05.2022
Էդուարդ Աղաջանյանը երկօրյա այցով եղել է Նիդերլանդների Թագավորությունում
1 / 5

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն:

Պաշտոնական այցը սկսվել է Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Այնուհետեւ պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Ասենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ:

Այցի շրջանակում հանդիպումներ են եղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Տեղի են ունեցել նաեւ հանդիպումներ Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների, ինչպես նաեւ Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:


10.05.2022
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մի շարք դեսպանների
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, ՄԹ-ի եւ Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին եւ դեսպանությունների ներկայացուցիչներին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերո...