ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին:
Ողջունելով ներկաներին` նա բարձր է գնահատել ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները` շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բրիտանական եւ շվեդական կառավարությունների համատեղ ուժերով վերանայվել են առաջնահերթ խնդիրները, որոնց պարբերական լուծումները բարձրացնում են խորհրդարանական ժողովրդավարության մշակույթի նշաձողը:
Նա արձանագրել է պատգամավորների, աշխատակազմի ու խորհրդարանի կառուցվածքային ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքի արդյունավետությունը: Խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել հատկապես էլեկտրոնային խորհրդարանի հիմնմանը եւ համաշխարհային խորհրդարանների լավագույն փորձի ներկայացմանը:
Որպես տեսանելի եւ առարկայական արդյունք` Ալեն Սիմոնյանն առանձնացրել է Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, 2022 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքում առաջին անգամ ներկայացված գենդերային բյուջետավորումը:
Նա անդրադարձել է նաեւ ծրագրի շրջանակում խորհրդարանում ստեղծված Փորձագիտական եւ վերլուծական վարչության, Ժողովրդավարական խորհրդարանական կենտրոնի ստեղծման ռազմավարությանը:
Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի առանցքային նախագիծն է:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:
«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը (ՆՀԺԽ) մշակվել է՝ հզորացնելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ԱԺ) կարողությունները պետական կառավարման համակարգում իր` հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում: Խորհրդարանի՝ որպես քաղաքականություններ մշակող կառույցի ընդհանուր արդյունավետության բարելավման երկարաժամկետ նպատակով ծրագիրը մշակվել է Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համար՝ ուշադրության կենտրոնում պահելով խորհրդարանական գործառնությունների որակի, թափանցիկության եւ ներառականության բարելավումը, ինչպես նաեւ խորհրդարանի` գենդերային խնդիրներին արձագանքող քաղաքականությունների մշակման կարողությունների զարգացումը:
«Հաղորդակցության դպրոցը» թույլ կտա առավել համակարգված աշխատել սոցիալական հաղորդակցման տիրույթում
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ ՄՀԻ (IRI) կազմակերպած ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակիցների «Հաղորդակցության դպրոցի» ճանաչողական հանդիպումը: Հանդիպմանը ներկայացվել են ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետների աշխատանքի արդյունավետությանը նպաստող մի շարք առաջնահերթությունն...
Ավստրիայի խորհրդարան ճանաչողական այցի շրջանակում քննարկվել են բյուջետային գործընթացի առանձնահատկությունները եւ ավստրիական փորձի կիրառման հնարավորությունները
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի խորհրդարան են այցելել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը, ԱԺ աշխատակազմի ղեկ...
Պատգամավորների ու աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացման հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների աջակցությունը
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագիրն աջակցում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը` վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով: Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՆՀԺԽ ծրագրի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահ...
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ
Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված պատմական եւ հարուստ ավանդույթների վրա. ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը մայիսի 16-ին Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆի հե...
ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գեւորգ Պապոյան
2021 թ. դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7,4, միջին գնաճը` 7,2 տոկոս: 2021 թ. ընթացքում Կենտրոնական բանկի կանխատեսումները մի քանի անգամ ճշգրտվել են. արտաքին միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանասավորման տոկոսադրույքը բարձրացվել է 4,25-ից մինչեւ 7,75 տոկոս: Ա...
Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել կամավորի ինստիտուտը
Մայիսի 14-15-ը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ ՄՀԻ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կայացել է երկօրյա աշխատաժողով: Քննարկվել են «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վե...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...